Արոնյանն 1-ին եւ 9-րդ տեղերում է

04/11/2007

ՀՀ շախմատի ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ցուցակը, որը 2741 միավորով շարունակում է գլխավորել Լեւոն Արոնյանը: 2-րդ տեղում է Վլադիմիր Հակոբյանը` 2713 միավորով, 3-րդ տեղում՝ Գաբրիել Սարգսյանը՝ 2673 միավորով, 4-րդ տեղում՝ Սմբատ Լպուտյանը՝ 2633-ով, 5-րդ տեղում է Կարեն Ասրյանը՝ 2623 միավորով:

Լ. Արոնյանը 2741 միավորով առայժմ զբաղեցնում է 9-րդ տեղը աշխարհի լավագույն շախմատիստների ցուցակում, այն 2801 միավորով գլխավորում է Վիշվանաթան Անանդը Հնդկաստանից: