Հայ ըմբիշների համար անհաջող է դասավորվել Բաքվում տեղի ունեցող աշխարհի առաջնության նաեւ երրորդ օրը: Սեպտեմբերի 19-ին մրցագորգ գուրս եկած 55 կիլոգրամ քաշային ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը եւ 60 կգ քաշային ազատ ոճային Արմեն Կարապետյանը պարտվել են իրենց առաջին գոտեմարտերը, իսկ քանի որ նրանց հաղթած մրցակիցներն էլ չեն հասել եզրափակիչ, մեր ըմբիշները զրկվել են մեդալի համար պայքարից: Իսկ ահա երրորդ հայաստանցին՝ հունահռոմեական ոճի ըմբիշ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը, հաղթելով Վրաստանի եւ Լիտվայի ներկայացուցիչներին, դուրս է եկել 1/8 եզրափակիչ, ուր պարտվել է կուբացի մարզիկին, բայց քանի որ կուբացին հասել է մինչեւ եզրափակիչ, մեր ըմբիշը ստացել է լրացուցիչ գոտեմարտի հնարավորություն եւ պայքարել բրոնզե մեդալի համար: Բրոնզե մեդալի համար լրացուցիչ մրցամարտերից առաջինում Յուրի Պատրիկեեւն արդեն հաղթել է ադրբեջանցի ըմբիշ Անտոն Բոտեւին եւ դեռ պահպանում է բրոնզե մեդալի արժանանալու հնարավորությունը: