Համեստ արդյունք

23/09/2007

Մեխիկոյում անցկացվող Շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլից հետո Լեւոն Արոնյանը 3 միավորով 5-6-րդ տեղերն է կիսում հունգարացի Պետեր Լեկոյի հետ: Վերջին խաղում հայաստանցի գրոսմայստերը սեւերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, 4,5 միավորով երկրորդ տեղում է իսրայելցի Բորիս Գելֆանդը, աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը չորրորդն է՝ 3,5 միավորով: Աղյուսակը եզրափակում են ռուսաստանցիներ Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Պյոտր Սվիդլերը՝ 2,5-ական միավորով: