Շարունակում են հաղթել

01/12/2007

Հայաստանի շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը հաջողությամբ հաղթահարեցին Ռուսաստանում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչի արգելքը եւ դուրս եկան հաջորդ փուլ: Լեւոն Արոնյանը, մրցելով գերմանացի Յան Գուստաֆսոնի հետ, դեռեւս նախօրեին էր գործնականում ապահովել իր տեղը 1/16-րդ եզրափակիչում՝ պարտության մատնելով մրցակցին: Երեկ կայացած 2-րդ պարտիայում Արոնյանին բավարարում էր նաեւ ոչ-ոքին եւ 46-րդ քայլին պարտիան ավարտվեց Լեւոնի համար ձեռնտու խաղաղ ելքով: Վլադիմիր Հակոբյանը նախօրեին ոչ-ոքի էր խաղացել իրանցի Էշան Մագհամիի հետ, եւ երեկ հայ շախմատիստին հաղթանակ էր անհրաժեշտ լրացուցիչ պարտիաներից խուսափելու համար: Հակոբյանը հանդես գալով սեւերով՝ 37-րդ քայլին պարտության մատնեց մրցակցին: Թեեւ գրոսմայստերները կատարեցին 37 քայլ, սակայն պարտիան բավական երկար տեւեց, եւ Հակոբյանը հաջողության հասավ ժամանակի առավելության շնորհիվ: