Գերմանաբնակ հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 2008թ. հուլիսին Համբուրգում հանդիպելու է գերմանացի Ֆելիքս Շտուրմի հետ:
Ինչպես հայտնել է բռնցքամարտիկի մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդը, այս մրցամարտում հաղթելուց հետո Ա. Աբրահամը մտադիր է դառնալ միջին քաշային կարգում բոլոր վարկածներով աշխարհի չեմպիոն եւ կմտածի աշխարհի միացյալ չեմպիոնի կոչման համար ԱՄՆ-ում մրցամարտ անցկացնելու մասին: