ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատթերի հետ Հայաստանից մեկնել է Բաքու, տեղի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե հաշվի առնելով Ադրբեջանի սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի մեծ տեմպով զարգացումը, Ադրբեջանը կարող է հավակնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն ընդունվելուն: «Բայց ոչ վաղ, քան 2016 թվականին»,- ասել է Պլատինին, քանի որ 2012 թվականի առաջնության երկրներն արդեն հայտնի են` Լեհաստան եւ Ուկրաինա: «Ճիշտ է, դրա համար Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է հայտ ներկայացնի ՈՒԵՖԱ եւ կատարի մի շարք պահանջներ, որ ներկայացնում է ՈՒԵՖԱ-ն»,- ասել է Միշել Պլատինին: