Սպորտ

«Գրան պրի» է ստացել

17.08.2008

Երեկ ավարտվեց Սոչիում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» առաջնության երկրորդ փուլը: Վերջին` 13-րդ տուրում հաղթանակ տանելով Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 8.5 միավորով դարձավ առաջնության հաղթողը: Մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը. նա իր հաշվում ունի 8 միավոր: 7.5 միավորով 3-4-րդ հորիզոնականները կիսում են Վան Յուեն եւ Գաթա Կամսկին: Հիշեցնենք, որ «Գրան …

կարդալ ավելին

«Օլիմպիադա-2008». բրոնզե մեդալներ՝ ութ տարի անց

15.08.2008

Երեկ «Օլիմպիադա-2008»-ում մեր ծանրամարտիկ Գեւորգ Դավթյանը Հայաստանին բերեց երրորդ բրոնզե մեդալը: 77կգ քաշային կարգում մեր ծանրամարտիկը վեց մոտեցումներից իրականացնելով միայն երկուսը` գրավեց երրորդ հորիզոնականը: Այս նույն քաշային կարգում մեր մյուս մարզիկին` Արա Խաչատրյանին, չհաջողվեց մեդալ նվաճել: Ցավոք, Արան իր մոտեցումներից մեկի ժամանակ վնասեց ոտքը: Հայ մարզիկներին «Օլիմպիադա-2008»-ում առայժմ միայն երեք բրոնզե մեդալ է հաջողվել նվաճել: …

կարդալ ավելին

Օլիմպիական նորություններ

14.08.2008

Օլիմպիական մեդալներ են արդեն նվաճել 35 երկրների մարզիկներ, 14 երկրների մարզիկներ դարձել են օլիմպիական չեմպիոն. այս առումով լավագույն արդյունքն ունեն առայժմ չինացիները՝ 7 ոսկե մեդալ, որոնք էլ ոչ պաշտոնական թիմային հաշվարկում 1-ին տեղում են: Երկրորդ տեղում ամերիկացիներն են, որոնք ունեն 4 ոսկե մեդալ: Օլիմպիադայում գրանցվել է դոպինգի օգտագործման առաջին դեպքը. իսպանացի հեծանվորդ Մորենոյի դոպինգ թեստը …

կարդալ ավելին

Պատրաստվում են

05.07.2008

«Արմենպրեսի» փոխանցմամբ` IBF վարկածով առաջին թեթեւ քաշային կարգում ռուսաստանցի բռնցքամարտիկ Դմիտրի Կիրիլովը նախապատրաստվում է հայազգի բռնցքամարտիկ, IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի դեմ օգոստոսի 2-ին կայանալիք մարտին: Ռուս բռնցքամարտիկն այժմ Սանկտ Պետերբուրգում է, բայց հաջորդ շաբաթ կմեկնի Լոս Անջելես, որտեղ կմարզվի հանրաճանաչ մասնագետ Ֆրեդի Ռոուչի մարզահամալիրում: Հայտնի է, որ բռնցքամարտիկների միջեւ մարտը տեղի կունենա ԱՄՆ-ում, …

կարդալ ավելին

11 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար

05.07.2008

Առողջ մազերը գեղեցկության առաջին պայմաններից մեկն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է մազերի ամենօրյա խնամք, եւ պետք է իմանալ մի քանի կարեւոր հանգամանք: 1. Պետք չէ օգտագործել պլաստմասսայե ատամներով սանր-խոզանակներ: Չոր մազերը պետք է սանրել սովորական արճիճե ատամներով տափակ կամ կլոր սանր-խոզանակներով: Իսկ թաց մազերը պետք է սանրել ռետինե ծածկով պաշտպանված գլխիկ ունեցող սանրով: 2. …

կարդալ ավելին

Պատրաստ է շարունակել

05.07.2008

«Ես պատրաստ եմ շարունակելու իմ հաղթարշավը եւ մրցելու ինչպես՝ ամերիկացի Ռաֆայել Մարկեսի, այնպես էլ՝ այլ մրցակիցների հետ»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում գտնվող Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի միջին՝ 75,3կգ քաշային կարգի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը: Մեկնաբանելով իր վերջին մրցամարտը կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ` նա ասել է, որ Միրանդան սովորություն ունի «տաք» հայտարարություններ անելու …

կարդալ ավելին

Տ.Պետրոսյանը` հավաքականում

05.07.2008

Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը համալրելու է Հայաստանի Շախմատի ազգային հավաքականի շարքերը: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, այս որոշումն ընդունվել է հայ գրոսմայստեր Կարեն Ասրյանի անժամանակ մահից հետո: Այսպիսով, Հայաստանի ընտրանին Դրեզդենի օլիմպիական խաղերին կներկայանա հետեւյալ կազմով. Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Արտաշես Մինասյան, Գաբրիել Սարգսյան եւ Տիգրան Պետրոսյան: Կանանց ընտրանին կներկայացնեն Լիլիթ Գալոյանը, …

կարդալ ավելին

«Հայաստան-Թուրքիան»` «Հրազդանում»

05.07.2008

«Կարեւորը «Սպորտի մասին» օրենքն ընդունելն է, իսկ վերամշակումներն ու կետերի փոփոխություններն ընթացքում կկատարվեն»,- անցած շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը: Օրենքի հետ կապված՝ նա նշել է, որ այսօր գործառության մեջ է նաեւ երիտասարդության ռազմավարությունը, որը քննարկվել է կառավարությունում: «Այդտեղ առկա են որոշ գերակայություններ՝ երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի, զբաղվածության, …

կարդալ ավելին

Մենամարտից առաջ

22.06.2008

IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր կայանալիք Էդիսոն Միրանդայի հետ մարտից առաջ տված ասուլիսում ասել է, որ այս մենամարտն իր համար անչափ մեծ նշանակություն ունի: «Միրանդան ունի շատ մեծ բերան, սակայն, բացի դրանից, նա ոչինչ չունի: Չնայած դրան, մենք հարգում ենք մեր մրցակիցներին»,- ընդգծել է նա: Էդիսոն Միրանդայի նկատմամբ առաջիկա հաղթանակից հետո Ա. Աբրահամը …

կարդալ ավելին

Արոնյանը` մրցաշարի հաղթող

22.06.2008

Նախօրեին Երեւանում ավարտվել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, որտեղ արագ շախմատի կանոններով պայքարում էին 8 հայտնի գրոսմայստերներ: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ եւ 8.5 միավորով դարձել է մրցաշարի հաղթող: Պետեր Լեկոն, որը մի քանի տուր գլխավորեց մրցաշարային աղյուսակը, 8 միավորով հանգրվանեց 2-րդ հորիզոնականում: Լավագույն եռյակը 7.5-ական միավորով եզրափակել …

կարդալ ավելին

Հրաժեշտ ընկերոջը, գրոսմայստերին

15.06.2008

Հայաստանի հանրությունը երեկ վերջին հրաժեշտը տվեց շախմատի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցումների հաղթող եւ մեդալակիր, 28-ամյա գրոսմայստեր Կարեն Ասրյանին: Հիշեցնենք, որ Կ. Ասրյանը հանկարծամահ էր եղել հունիսի 9-ին: Հայաստանի առաջատար շախմատիստներ Լեւոն Արոնյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Նալբանդյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Արշակ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռաֆայել Վահանյանը Կարեն …

կարդալ ավելին

«Շախմատային հսկաներ» մրցաշարը կվերսկսվի հունիսի 12-ին

15.06.2008

«Շախմատային հսկաներ» մրցաշարը երկու օրվա ընդմիջումից հետո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքում կվերսկսվի հունիսի 12-ին: Ըստ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի` խաղերի սկիզբը հունիսի 12-ին, 13-ին` ժամը 16:00-ին է, հունիսի 14-ին, 15-ին` ժամը 18:00-ին:

կարդալ ավելին

Առաջնությունը Հայաստանում

13.06.2008

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ Կուո Վուին: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահն ասել է, որ Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելու են հայաստանցի չորս բռնցքամարտիկներ, եւ հույս է հայտնել, որ նրանք հաջող հանդես կգան` վերականգնելով հայկական բռնցքամարտի բարի համբավը: Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը նշել է, որ երկօրյա …

կարդալ ավելին

Արոնյանը լավ մարզավիճակում է

13.06.2008

Երեկ Երեւանում մեկնարկած «Շախմատային հսկաներ» արագ շախմատի միջազգային մրցաշարը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի շախմատիստների համար: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ասելով` վերջերս Սոֆիայում անցկացված միջազգային մրցաշարում իր անհաջող ելույթի պատճառները վերլուծված են, եւ ներկայիս մրցաշարն իրեն հնարավորություն է տալիս ռեւանշ վերցնել: Լ.Արոնյանը գոհ է Ծաղկաձորում անցկացրած հավաքից եւ, չնայած գործ կունենա լուրջ մրցակիցների հետ, բայց համոզված է, …

կարդալ ավելին

Մարզական փառատոն` Երեւանում

08.06.2008

Երեւանում հունիսի 9-11-ը «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հ/կ-ն կանցկացնի հաշմանդամների հանրապետական վեցերորդ մարզական փառատոնը, որին կմասնակցեն մոտ 70 հաշմանդամ մարզիկներ Հայաստանից եւ Վրաստանից: Մարզիկներն իրենց ուժերը կչափեն յոթ մարզաձեւերում` լող, ծանրամարտ, թեթեւ ատլետիկա, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ եւ թենիս: Մարզական ծրագրին զուգահեռ՝ կիրականացվեն նաեւ մշակութային ծրագրեր, կկազմակերպվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ:

կարդալ ավելին

Քարամյանը` «Լացիոյի» հետաքրքրությունների շրջանակներում

08.06.2008

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռումինական «Պոլիտեխնիակայի» ֆուտբոլիստ Արտավազդ Քարամյանն Իտալիայի Ա սերիան ներկայացնող Հռոմի «Լացիոյի» հետաքրքրությունների շրջանակներում է: «Գազետա սպորտուլիոր» ռումինական թերթի փոխանցմամբ` 28-ամյա Ա. Քարամյանը «Լացիոյից» արդեն ստացել է պաշտոնական առաջարկ, եւ կողմերի միջեւ ներկայումս ընթանում են բանակցություններ: Ռումինական թերթին տված հարցազրույցում Ա. Քարամյանի եղբայրը` Արթուր Քարամյանը, ով նաեւ ֆուտբոլիստի գործակալն է, հաստատել …

կարդալ ավելին

Միրանդան` ընդդեմ Աբրահամի

06.06.2008

Հունիսի 21-ին կայանալիք Արթուր Աբրահամի դեմ մարտին նախապատրաստվելու համար կոլումբիացի Էդիսոն Միրանդան մարզումներն անցկացնում է Պուերտո Ռիկոյում` մեծ ծանրաբեռնվածությամբ: «Ամեն անգամ, երբ ես պարապմունքների ժամանակ հարվածում եմ վարժասարքերին, միաժամանակ բարձրաձայնում եմ Աբրահամ անունը: Ես ցանկանում եմ մարտի ընթացքում նրա հետ անել այն, ինչ ես արեցի նախորդ մարտում` այն էլ ավելի լավ: Իմ նպատակն է՝ հաղթել …

կարդալ ավելին

Բարսեղյանը՝ «Միկայի» մարզիչ

06.06.2008

Հայաստանի ֆուտբոլի մարզիչ Սուրեն Բարսեղյանը կաշխատի որպես Աշտարակի «Միկայի» մարզիչ` թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի օգնական: Նշենք, որ նա մոտ 1 ամիս առաջ ազատվել էր Երեւանի «Ուլիսի» գլխավոր մարզչի պաշտոնից:

կարդալ ավելին

Մեդալի հույսեր կա՞ն

04.06.2008

Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 23 մարզիկներ 7 մարզաձեւերում: «Հայաստանի մարզիկների համար ավարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Ուղեգիր են նվաճել 6 ծանրորդներ, 4 բռնցքամարտիկներ, հունահռոմեական ոճի 6 ըմբիշներ, ազատ ոճի 3 ըմբիշներ, 2 ձյուդոիստ, 1 հրաձիգ եւ 1 նիզականետորդ: Թեթեւ ատլետիկա եւ լող մարզաձեւերից եւս 2 մարզիկներ կմեկնեն Պեկին, եթե Միջազգային օլիմպիական կոմիտեն սպիտակ …

կարդալ ավելին

Հայաստան-Հունաստան՝ 0:0

04.06.2008

ՀՀ Ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 1-ին Գերմանիայի Օֆենբախ քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի (0:0) է խաղացել Եվրոպայի ներկայիս չեմպիոն Հունաստանի ֆուտբոլի հավաքականի հետ: Հանդիպման 15-րդ րոպեին Լեւոն Պաչաջյանը կարողացել է վտանգավոր հարված հասցնել Նիկոլիդիսի դարպասին: Հույները, իրենց հերթին, Սագալպինդիսի եւ Սամարասի միջոցով փորձել են սրել իրավիճակը Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում: Չնայած որոշ առավելություն են ունեցել …

կարդալ ավելին