Միրանդան` ընդդեմ Աբրահամի

06/06/2008

Հունիսի 21-ին կայանալիք Արթուր Աբրահամի դեմ մարտին նախապատրաստվելու համար կոլումբիացի Էդիսոն Միրանդան մարզումներն անցկացնում է Պուերտո Ռիկոյում` մեծ ծանրաբեռնվածությամբ: «Ամեն անգամ, երբ ես պարապմունքների ժամանակ հարվածում եմ վարժասարքերին, միաժամանակ բարձրաձայնում եմ Աբրահամ անունը: Ես ցանկանում եմ մարտի ընթացքում նրա հետ անել այն, ինչ ես արեցի նախորդ մարտում` այն էլ ավելի լավ: Իմ նպատակն է՝ հաղթել մարտը ժամանակից շուտ: Հունիսի 21-ին Աբրահամը չի լսի մարտի վերջնական գոնգը»,- ասել է Միրանդան: