Սպորտ

Մարտական ոչ-ոքի

24.08.2007

Երեկ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 1։1 հաշվով ավարտեց «Եվրո-2008»-ի ընտրական փուլի հանդիպումը Պորտուգալիայի հավաքականի հետ։ Հաշիվը 11-րդ րոպեին բացեց Ռոբերտ Արզումանյանը, իսկ 36-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց այն։

կարդալ ավելին

Արթուր Աբրահամը քաղաքականությամբ չի հետաքրքրվում

03.06.2007

Բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, մայիսի 26-ին տանելով իր 23-րդ հաղթանակը եւ հերթական անգամ պաշտպանելով չեմպիոնի տիտղոսը, վերադարձել է հայրենիք: Մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բռնցքամարտիկը նշեց, որ իր հաղթանակներից հետո միշտ գալիս է Հայաստան: Աբրահամը, ութ ամսվա ընդմիջումից հետո ռինգ դուրս գալով, երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց կանադացի բռնցքամարտիկ …

կարդալ ավելին

Արոնյանը հաղթեց Կրամնիկին

09.05.2007

Աշխարհի գավաթակիր, օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մայիսի 4-6-ը Երեւանում անցկացված արագ շախմատի ընկերական հանդիպումը՝ ռուս գրոսմայստեր, աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ, ավարտեց տպավորիչ հաղթանակով՝ 4:2 հաշվով: Արագ շախմատը յուրաքանչյուր խաղացողից ուժերի եւ ուշադրության մեծ լարում է պահանջում: Երկար մտածելու հնարավորություն չունենալով՝ շախմատիստները պետք է տեղավորվեն 25-ական րոպեի մեջ եւ արագ որոշումներ կայացնեն։ Մինչ …

կարդալ ավելին

Արոնյանի առաջին հաղթանակը

06.05.2007

Օպերայի եւ բալետի պետական թատրոնում երեկ տեղի ունեցավ Լեւոն Արոնյան եւ Վլադիմիր Կրամնիկ ընկերական մրցամարտի բացման հանդիսավոր արարողությունը: Բնականաբար, այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել շախմատասերների մոտ, եւ շատերը նույնիսկ չկարողացան ներկա գտնվել բացման արարողությանը, որին ներկա էին ՀՀ վարչապետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ այլք: …

կարդալ ավելին

Հայաստան կգա մայիսի 2-ին

03.05.2007

Շախմատի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, որը մայիսի 4-6-ը գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցելու է շախմատային մրցամարտի, իր տիկնոջ հետ Հայաստան է ժամանելու մայիսի 2-ի երեկոյան: Լ.Արոնյան-Վ.Կրամնիկ մրցամարտը բաղկացած է 6 պարտիաներից արագ շախմատի կանոններով՝ օրական երկու պարտիա: Ըստ մրցաշարի ծրագրի` ամեն օր նախատեսված է բրիֆինգ …

կարդալ ավելին

10 միլիոն տոմսի հայտ

05.04.2007

2008 թվականին Ավստրիայում եւ Շվեյցարիայում անցկացվելիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար ՈւԵՖԱ-ն արդեն 10 միլիոն տոմսի հայտ է ստացել: Այդ թիվը 18 անգամ գերազանցում է 2004 թվականին Պորտուգալիայում անցկացված առաջնությունից առաջ ստացված պատվերները: Հայտերի մեծ մասը ստացվել է հյուրընկալող երկրներից եւ հարեւան Գերմանիայից: Մինչ օրս վաճառքի է հանվել «Եվրո-2008»-ի ընդամենը 350 հազար տոմս, ընդհանուր թվով մեկ …

կարդալ ավելին

Բրոնզե մեդալակիրներ

05.04.2007

Հայաստանի 3 երիտասարդ բռնցքամարտիկներ՝ 51կգ քաշային, երեւանցի Արթուր Գրիգորյանը, 57կգ քաշային Սերգեյ Ղարիբյանը` Կոտայքի մարզի Զովունի գյուղից, եւ Դրաստամատ Ասլանյանը` գերծանր քաշային (91կգ ավելի), նվաճել են 3-րդ տեղերը եւ բրոնզե մեդալներ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ավարտված «Դոնբասի գավաթը» ավանդական միջազգային մրցաշարում: Մրցաշարին մասնակցել են 9 երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, ՌԴ-ի, Բելառուսի, Ուզբեկստանի, Մոլդովայի 120 մարզիկներ:

կարդալ ավելին

Շախմատիստների խոսքը սխալ մեկնաբանեցին

01.04.2007

– Ժամանակին Տիգրան Պետրոսյանի, իսկ այսօր Լեւոն Արոնյանի անունները բարձր են պահում Հայաստանի դիրքը շախմատի միջազգային ասպարեզում։ Մի շրջան, սակայն, կարծես մի տեսակ ընդմիջում եղավ այս ասպարեզում։ – Մեծ ընդմիջում չի եղել, շախմատն աստիճանաբար միշտ էլ աճել է: Ուղղակի վերջին տարիների ձեռքբերումներն ավելի նկատելի են։ Անկախանալուց հետո մեր շախմատիստները կարողացան դուրս գալ միջազգային մրցումների, որը …

կարդալ ավելին

Մրցախաղը կլինի Օպերայում

23.03.2007

Մայիսի 4-6-ը Երեւանում կայանալիք Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ մրցախաղը, թերեւս, տեղի կունենա Օպերային թատրոնում: Այս մասին «Շախմատային Հայաստան» հանդեսին տված հարցազրույցում ասել է ՀՀ շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Վերջինիս հավաստմամբ, բեմի երկու կողմերում խոշոր ցուցապաստառների վրա անմիջականորեն կվերարտադրվեն գրոսմայստերների կատարած քայլերը: Բացի այդ, ցուցատախտակներ կտեղադրվեն նաեւ ճեմասրահներում: Ս. Սարգսյանը …

կարդալ ավելին

Արոնյանն՝ ընդդեմ Կրամնիկի

10.03.2007

Մայիսի 4-6-ը Երեւանում կայանալու է շախմատային մրցախաղ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի եւ ՖԻԴԵ-ի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Լեւոն Արոնյանի միջեւ: Մրցախաղը բաղկացած է լինելու վեց խաղից՝ մեկ օրում՝ երկու խաղ: Յուրաքանչյուր խաղը տեւելու է 25 րոպե՝ գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

կարդալ ավելին

Ֆուտզալի մրցաշար Հայաստանում

03.03.2007

Հունվարի 29-ից մարտի 5-ը «SYNOPSYS ARMENIA» ընկերության կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «IT FUTSAL CUP» ֆուտզալի սիրողական մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 15 թիմեր, որոնցից երեքը «SYNOPSYS»-ից են: Թիմային զույգեր կազմելու համար հրավիրվել է գլխավոր հովանավորներից մեկի` «HSBC» բանկի թիմը, որը բանկերի միջեւ անցկացված ֆուտզալի մրցաշարում հաղթող է ճանաչվել: Թիմերի ուժերին ծանոթ չլինելու պատճառով «կույր …

կարդալ ավելին

Կվարեն հայ ըմբիշները

28.02.2007

Հայաստանի ըմբշամարտի միջազգային կարգի 2 մրցավար իրավունք են ստացել վարելու Կիեւում փետրվարի 23-25-ը եւ Տաշքենդում փետրվարի 27-ից մինչեւ մարտի 2-ը կայանալիք խոշոր միջազգային մրցաշարերի մրցամարտերը: Սամվել Հարությունյանը կվարի Տաշքենդի «Գրան-պրի» կարգի մրցաշարի, իսկ Աշոտ Խաչատրյանը՝ Կիեւում միջազգային մրցաշարի մենամարտերը:

կարդալ ավելին

Արոնյանը ոչ-ոքի է խաղացել

27.02.2007

Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ Մեքսիկայի Մորելիա քաղաքում մեկնարկած Մորելիա-Լինարես շախմատի գերմրցաշարի առաջին փուլում: Հիշեցնենք, որ Լ.Արոնյանը նախկինում հաղթող է ճանաչվել այս մրցաշարում: Մորելիայում շախմատիստները կխաղան մրցաշարի առաջին շրջանում, այնուհետեւ կտեղափոխվեն Իսպանիայի Լինարես քաղաք` մասնակցելու երկրորդ շրջանին: Այս մրցաշարն ունի ՖԻԴԵ-ի 20-րդ կարգը: Ի դեպ, միջազգային շախմատի հունվարյան …

կարդալ ավելին

Հայազգի մարզիչից գոհ են

27.02.2007

Ֆրանսիական ֆուտբոլի բարձրագույն խմբի «Նանտ Ատլանտիկ» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ, հայազգի անվանի ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանից ակումբը մեծ ակնկալիքներ ունի նոր մրցաշրջանում: «Նանտը» պարբերաբար համարվել Է Ֆրանսիայի առաջնության միջին կարգի թիմերից, որը ժամանակ առ ժամանակ պայքարել է մեդալների համար: Ներկայումս շատ լուրջ խնդիրներ թիմի առջեւ չի դրվում ֆավորիտների խիստ մրցակցության պայմաններում, բայց հույս Է հայտնվում, որ …

կարդալ ավելին

Լավագույն ըմբիշները

27.02.2007

Երեւանում որոշվել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդական առաջնության առաջին չեմպիոնները: Ըստ քաշային կարգերի` չեմպիոնի կոչում են նվաճել Բաբկեն Կարապետյանը՝ 50կգ, Վահրամ Խաչատրյանը՝ 60կգ, Արթուր Ստեփանյանը՝ 70կգ, Սարգիս Հարությունյանը՝ 90կգ:

կարդալ ավելին

Ապագան հայինն ու ադրբեջանցունն է

03.02.2007

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն բուլղարացի Վեսելին Թոփալովը, ով Վեյկ ան Զեեի գերմրցաշարի արդյունքներով հաղթողի պատվանդանին է կանգնել Լեւոն Արոնյանի եւ Թեյմուր Ռաջաբովի հետ միասին, ասել է, որ շախմատի ապագան հայ եւ ադրբեջանցի գրոսմայստերներինն է: «Ռաջաբովն աշխարհի ամենաուժեղ գրոսմայստերներից մեկն է: Նրա ձիրքը զուտ հարավային է, կասպարովյան ուղղության: Հաշվի առնելով նրա երիտասարդությունը, ֆանտաստիկ եռանդը, տրամաբանությունը, փայլուն …

կարդալ ավելին

Ֆուտբոլիստը պետք է վճարի

17.11.2006

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն այսուհետ ամսական մոտ 9,5 հազար դոլար ալիմենտ է վճարելու՝ իր երկու տարեկան երեխային խնամելու համար: Նման որոշում է կայացրել Ռիո դը Ժանեյրոյի դատարանը: Երեխան ծնվել է «Բարսելոնայի» կիսապաշտպանի եւ պարուհի Ժանաինա Մենդեսի պատահական կապից: Դատարանի վճիռը ժամանակավոր է, եւ Ռոնալդինյոյի եկամուտների մասին տեղեկությունները դեռ պետք է ճշտվեն հարկային մարմիններում, Կենտրոնական բանկում …

կարդալ ավելին

Էդգարի առաջին գոլը

04.11.2006

Հոլանդական «Այաքս» ֆուտբոլային թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը նախօրեին ՈւԵՖԱ-ի գավաթի մրցախաղում գրավել է ավստրիական «Աուստրիա» թիմի դարպասը: Դա 19-ամյա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն է «Այաքս»-ի կազմում անցկացրած պաշտոնական հանդիպումներում: Այդ խաղում «Այաքս»-ը հաղթել է 3:0 հաշվով:

կարդալ ավելին

Մարադոնային հրավիրենք Հայաստան

03.11.2006

Նա ֆուտբոլային լեգենդ էր եւ անհաջողակ. թմրադեղերի հետ կապված պատմություններ, հարկերից խուսափում եւ զենքի անօրինական օգտագործում: Նրա կարիերան փառահեղ էր, սակայն ավարտվեց խայտառակությամբ: Սակայն Դիեգո Մարադոնան մնում է գնդակի հետ: Այժմ 46-ամյա արգենտինացին ցանկանում է դառնալ ազգային հավաքականի մարզիչ` թեկուզ Հոնդուրասի: Նախկին ֆուտբոլային աստղը լատինաամերիկյան այդ երկրում հանդիպել է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: «Մարադոնան պատրաստակամություն …

կարդալ ավելին

Մի՛ ծխեք

29.10.2006

«Սպորտն ընդդեմ ծխախոտի-2006» փառատոնի շրջանակներում երեկ տարբեր սպորտային ֆեդերացիաների անդամներ Աբովյան փողոցով երթ էին կազմակերպել մինչեւ Հանրապետության հրապարակ: Ճանապարհին պատանի սպորտսմենները ծխողներին խնդրում էին ծխախոտը հանգցնել միջոցառման համար հատուկ պատրաստված արկղերում: Հետաքրքիր է, որ այս առաջարկին հետեւում էին նաեւ արտասահմանցիները, ոստիկանության աշխատակիցները: Այնուհետեւ Հանրապետության հրապարակում կարճատեւ ցույց տեղի ունեցավ, որտեղ միջոցառման կազմակերպիչները խոսում էին ծխախոտի …

կարդալ ավելին