Ֆրանսիական ֆուտբոլի բարձրագույն խմբի «Նանտ Ատլանտիկ» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ, հայազգի անվանի ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանից ակումբը մեծ ակնկալիքներ ունի նոր մրցաշրջանում: «Նանտը» պարբերաբար համարվել Է Ֆրանսիայի առաջնության միջին կարգի թիմերից, որը ժամանակ առ ժամանակ պայքարել է մեդալների համար: Ներկայումս շատ լուրջ խնդիրներ թիմի առջեւ չի դրվում ֆավորիտների խիստ մրցակցության պայմաններում, բայց հույս Է հայտնվում, որ Մ.Տեր-Զաքարյանը լրջորեն կուժեղացնի «Նանտը»: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջին միջազգային մրցումների տարիներին Մ.Տեր-Զաքարյանը խաղացել Է ՀՀ ազգային հավաքականի կազմում: