Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն բուլղարացի Վեսելին Թոփալովը, ով Վեյկ ան Զեեի գերմրցաշարի արդյունքներով հաղթողի պատվանդանին է կանգնել Լեւոն Արոնյանի եւ Թեյմուր Ռաջաբովի հետ միասին, ասել է, որ շախմատի ապագան հայ եւ ադրբեջանցի գրոսմայստերներինն է:
«Ռաջաբովն աշխարհի ամենաուժեղ գրոսմայստերներից մեկն է: Նրա ձիրքը զուտ հարավային է, կասպարովյան ուղղության: Հաշվի առնելով նրա երիտասարդությունը, ֆանտաստիկ եռանդը, տրամաբանությունը, փայլուն խաղը կարճ ժամակարգով եւ կայծակնային պարտիաներում, կարծում եմ, որ նա առանձնապես վտանգավոր կլինի ՖԻԴԵ-ի գծով անցկացվող մրցություններում: Արոնյանի մասին մոտավորապես նույնը կասեի: Նրանց է պատկանում շախմատի ապագան»,- ասել է Թոփալովը: