Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն այսուհետ ամսական մոտ 9,5 հազար դոլար ալիմենտ է վճարելու՝ իր երկու տարեկան երեխային խնամելու համար: Նման որոշում է կայացրել Ռիո դը Ժանեյրոյի դատարանը: Երեխան ծնվել է «Բարսելոնայի» կիսապաշտպանի եւ պարուհի Ժանաինա Մենդեսի պատահական կապից: Դատարանի վճիռը ժամանակավոր է, եւ Ռոնալդինյոյի եկամուտների մասին տեղեկությունները դեռ պետք է ճշտվեն հարկային մարմիններում, Կենտրոնական բանկում եւ «Բարսելոնա» ակումբում: Բրազիլիայի օրենքներով, երեխան իրավունք ունի ստանալու հոր վաստակածի 15-ից մինչեւ 40%-ը: Ռոնալդինյոն ամսական վաստակում է մոտ 6 միլիոն դոլար: