10 միլիոն տոմսի հայտ

05/04/2007

2008 թվականին Ավստրիայում եւ Շվեյցարիայում անցկացվելիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար ՈւԵՖԱ-ն արդեն 10 միլիոն տոմսի հայտ է ստացել: Այդ թիվը 18 անգամ գերազանցում է 2004 թվականին Պորտուգալիայում անցկացված առաջնությունից առաջ ստացված պատվերները: Հայտերի մեծ մասը ստացվել է հյուրընկալող երկրներից եւ հարեւան Գերմանիայից: Մինչ օրս վաճառքի է հանվել «Եվրո-2008»-ի ընդամենը 350 հազար տոմս, ընդհանուր թվով մեկ միլիոն տոմս էլ վաճառվելու է վիճակախաղերի միջոցով: