Հոլանդական «Այաքս» ֆուտբոլային թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը նախօրեին ՈւԵՖԱ-ի գավաթի մրցախաղում գրավել է ավստրիական «Աուստրիա» թիմի դարպասը: Դա 19-ամյա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն է «Այաքս»-ի կազմում անցկացրած պաշտոնական հանդիպումներում: Այդ խաղում «Այաքս»-ը հաղթել է 3:0 հաշվով: