Նա ֆուտբոլային լեգենդ էր եւ անհաջողակ. թմրադեղերի հետ կապված պատմություններ, հարկերից խուսափում եւ զենքի անօրինական օգտագործում: Նրա կարիերան փառահեղ էր, սակայն ավարտվեց խայտառակությամբ: Սակայն Դիեգո Մարադոնան մնում է գնդակի հետ: Այժմ 46-ամյա արգենտինացին ցանկանում է դառնալ ազգային հավաքականի մարզիչ` թեկուզ Հոնդուրասի: Նախկին ֆուտբոլային աստղը լատինաամերիկյան այդ երկրում հանդիպել է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: «Մարադոնան պատրաստակամություն է հայտնել մարզելու Հոնդուրասի ֆուտբոլի ընտրանին»,- հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Կալեյասը: Մինչ այժմ Հոնդուրասը հաջողություններ չի ունեցել միջազգային ասպարեզում: Մարադոնայի հետ կապված հույսերը, սակայն, մեծ են. «Մարադոնան կարող է մեր ֆուտբոլն աշխարհին ցույց տալ լավագույն կողմերով»,- հայտնել է Կալեյասը: