Հայաստանի ըմբշամարտի միջազգային կարգի 2 մրցավար իրավունք են ստացել վարելու Կիեւում փետրվարի 23-25-ը եւ Տաշքենդում փետրվարի 27-ից մինչեւ մարտի 2-ը կայանալիք խոշոր միջազգային մրցաշարերի մրցամարտերը: Սամվել Հարությունյանը կվարի Տաշքենդի «Գրան-պրի» կարգի մրցաշարի, իսկ Աշոտ Խաչատրյանը՝ Կիեւում միջազգային մրցաշարի մենամարտերը: