Սպորտ

Ջուդան ծեծեց կողոպտիչներին

08.08.2006

Կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Զաբ Ջուդան վերջերս ստիպված եղավ վերհիշել ռինգում անցկացրած օրերը։ Չորեքշաբթի օրն առավոտյան, երբ Ջուդան իր շքեղ ոսկյա զարդերով քայլում էր Մանհեթթենի փողոցներից մեկով, նրա վրա հարձակվեցին երեք հոգի՝ կողոպտելու նպատակով։ Սակայն բռնցքամարտիկն իրեն չկորցրեց եւ փախուստի մատնեց հարձակվողներին։ Ավելին, Ջուդան սկսեց նրանց հետապնդել իր դեղին «Լամբորջինիով»։ Անհաջողակ կողոպտիչների …

կարդալ ավելին

Մեզ հարկավոր են միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադահլիճներ

02.08.2006

Սովորաբար Ակադեմիայի հավաքներին մասնակցում են երիտասարդ սպորտսմենները, մարզիչները, սպորտային լրագրողները, սպորտային բժիշկները եւ այլ մասնագետներ, որոնք կապված են սպորտի հետ եւ ընդունում են «Կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ` մասնակցությունը» Օլիմպիական նշանաբանը: Ակադեմիայի աշխատանքներին մասնակցում է նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պատվավոր նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը: Այս տարվա հավաքին Հայաստանը ներկայացրել են գեղարվեստական մարմնամարզության վարպետ …

կարդալ ավելին

Կասպարովը վերադառնո՞ւմ է

28.07.2006

Գարի Կասպարովը մասնակցելու է օգոստոսի 22-ին Ցյուրիխում Credit Suisse բանկի 150-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշարին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Գ. Կասպարովի հակառակորդներն են լինելու Անատոլի Կարպովը, Վիկտոր Կորչնոյը եւ Յուդիթ Պոլգարը: Հիշեցնենք, որ 2005-ի մարտին Լինարեսի միջազգային մրցաշարում տարած հաղթանակից հետո աշխարհի չեմպիոնը հայտարարել էր շախմատը թողնելու եւ քաղաքական կարիերայի վրա կենտրոնանալու մասին: Գ. Կասպարովը Ռուսաստանի ընդդիմադիր …

կարդալ ավելին

«Փյունիկը» դուրս մնաց

21.07.2006

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», հուլիսի 18-ի ուշ երեկոյան 0:2 հաշվով պարտություն կրելով Եվրոպայի չեմպիոնների լիգայի նախնական փուլի առաջին հանդիպման պատասխան խաղում մոլդովական «Շերիֆ» (Տիրասպոլ) թիմից, դուրս է մնացել հետագա մրցապայքարից: Առաջին հանդիպումը Երեւանում ավարտվել էր 0:0 հաշվով:

կարդալ ավելին

Հայ ֆուտբոլիստները չեն խաղա Ադրբեջանում

20.07.2006

Մոլդովական «Զիմբրու» հավաքականի երկու հայ ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանն ու հարձակվող Գալուստ Պետրոսյանը հրաժարվել են մեկնել Ադրբեջան, որտեղ իրենց թիմը ՈՒԵՖԱ-ի գավաթի համար պետք է պատասխան խաղ խաղար ադրբեջանական «Ղարաբաղ» թիմի հետ։ Հայ ֆուտբոլիստներն իրենց այս որոշումը բացատրել են նրանով, որ վստահ չեն, թե իրենց անվտանգությունը հնարավոր կլինի ապահովել այդ երկրի տարածքում։ Նշենք, որ նախորդ …

կարդալ ավելին

Հաջողության հասնելու մասին չեմ համարձակվել անգամ երազել

20.07.2006

Մթնշաղ է: Համբուրգյան զբոսայգու լռության մեջ լսվում է Սուսաննա Կենտիկյանի մեղմ ձայնը: Կարմրավուն լապտերների լույսի ներքո տեսանելի են միայն նրա ձեռքերը, որոնք մերթ ընդ մերթ վեր են բարձրանում հուզմունքից, իսկ խոշոր աչքերը կայծկլտում են: Սուսաննա Կենտիկյանը Համբուրգ քաղաքի բազմակի չեմպիոն է բռնցքամարտի թեթեւ քաշային կարգում: 2004 թվականին նա դարձավ միջազգային կարգի սպորտի վարպետ: Այժմ նա …

կարդալ ավելին

Զիդանը չի ափսոսում

16.07.2006

ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատթերը երեկ հայտարարել է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Զինեդին Զիդանը կարող է զրկվել աշխարհի առաջնության լավագույն խաղացողի տիտղոսից, եթե պարզվի, որ իտալացի Մարկո Մատերացցիի հետ միջադեպը տեղի է ունեցել Զիդանի մեղքով: Բլատթերն ավելացրել է, որ ՖԻՖԱ-ն կարգապահական հետաքննություն է նախաձեռնել այդ միջադեպի պատճառները պարզելու նպատակով: Երեկ ուշ երեկոյան ֆրանսիական «Canal+»-ին տված …

կարդալ ավելին

Չեմպիոնի մարզիչը հրաժարական տվեց

16.07.2006

Աշխարհի ֆուտբոլի գավաթն օրերս չորրորդ անգամ նվաճած Իտալիայի հավաքականի մարզիչ Մարչելո Լիպին երեկ հրաժարական է տվել: Լիպին հայտարարել է, որ հեռանում է, քանի որ սպառված է համարում իր դերը Իտալիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում: Նա հայտնել է, որ ցանկանում է մեկ տարի հանգստանալ, ինչից հետո կվերադառնա մարզչական աշխատանքի: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկարլո Աբետեն հայտնել …

կարդալ ավելին

Ֆուտբոլային հանճարը

13.07.2006

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը գտել է այն հարցի պատասխանը, որն արդեն 2 օր տանջում է ֆուտբոլասերներին. ի՞նչ ասաց Մատերացցին Զիդանին, որ վերջինս գլխով նոկդաունի ենթարկեց նրան։ Պարզվում է` Մատերացցին Զիդանին անվանել է «ահաբեկիչ» եւ հիշատակել նրա կաբիլական ծագման մասին։ Զիդանի հայրը պատկանում է կաբիլների ազգային փոքրամասնությանը, որոնք ապրում են Ալժիրում։ Բերբերական այս ժողովուրդն իր պատմության ընթացքում միշտ ենթարկվել …

կարդալ ավելին

Իտալացիների աստեղային ժամը եւ Զիդանի «Կարապի երգը»

13.07.2006

Շատերն էին սպասում, որ Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ ավելին է լինելու, քան սովորական խաղն է։ Ֆուտբոլասերները երեւի հիշում են. այս թիմերը հանդիպել էին 2000թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչում։ Այդ հանդիպումը իտալացիները դժվար թե երբեւէ մոռանան։ 55-րդ րոպեին Մարկո Դելվեկիոն առաջ մղեց Իտալիային։ Ընթանում էր վերջին րոպեն եւ թվում էր՝ հաղթանակն իտալացիների գրպանում …

կարդալ ավելին

Պետք չէ բարկացնել Զիդանին

09.07.2006

Գերմանիա-Իտալիա եւ Պորտուգալիա-Ֆրանսիա։ Այսպիսի տեսք ունի այսօր մեկնարկելիք կիսաեզրափակիչը, որը կարծես Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ լինի։ Ո՛չ Արգենտինան, եւ ո՛չ էլ Բրազիլիան (որքան էլ զարմանալի լինի) այլեւս չեն կարող հավակնել մեդալների։ Աշխարհի հնգակի չեմպիոնները հանգիստ եւ վստահ կերպով շարժվում էին դեպի 6-րդ տիտղոսը, սակայն նրանց կանգնեցրեց Ֆրանսիայի թիմը։ Իսկ Ֆրանսիայի կազմում իր ողջ փայլով հանդես եկավ …

կարդալ ավելին

Ֆուտբոլի առաջնության չորս տեսարան Բեռլինից

03.07.2006

Տեսարան կայարանում Բեռլինում Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի օրերին մարդկանց ամբոխը` գույնզգույն դրոշներով, շարժվում է դեպի «Օլիմպիա» մարզադաշտ: Գնացքում հնչում է բրազիլական, ուկրաինական կամ գերմանական երաժշտություն եւ միախառնվում տարբեր լեզուներով խոսող մարդկանց ծիծաղին: Ֆուտբոլի անհամար սիրահարները հավաքվում են Հեերշտրասե կոչվող կանգառում եւ անհամբեր սպասում են գնացքին: Հեերշտրասեն դեպի «Օլիմպիա» ստադիոն տանող երկաթուղու նախավերջին կանգառն է: Գնացքի …

կարդալ ավելին

«Հենց դուրս եմ գալիս ռինգ, ձեռքերս քոր են գալիս»,- ասում է աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը

30.06.2006

Ռինգում գտնվող Վախթանգը, որին հայ մարզասերները տեսել են իրենց հեռուստաէկրաններին, աննկարագրելիորեն տարբերվում է այն Վախթանգից, որը գտնվում է ռինգից դուրս։ Ռինգի վրա ագրեսիվ, երբեմն նաեւ դաժան կերպարը ռինգից դուրս վեր է ածվում համեստ մի անձնավորության։ Թեեւ, ինչպես ինքը խոստովանեց՝ որքան էլ զարմանալի հնչի, ռինգի հակառակորդներին վերաբերվում է որպես թշնամի, որովհետեւ. «եթե ես իրենց չխփեմ, իրենք …

կարդալ ավելին

Ռեկորդների օր

30.06.2006

Այսպես են որակել բրազիլական ԶԼՄ-ները հունիսի 27-ը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Գանայի հետ խաղում բրազիլացիները սահմանել են մի քանի ռեկորդներ։ Առաջինն, իհարկե, պատկանում է Ռոնալդոյին։ Հանդիպման 5-րդ րոպեին նա գրավեց Գանայի դարպասը եւ շրջանցելով Գերդ Մյուլլերի ռեկորդը՝ 15 գոլով դարձավ աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։ Ի դեպ, նա դեռ կարող է ավելի բարձրացնել …

կարդալ ավելին

Արգենտինացիները շատերին «քաշեցին»

28.06.2006

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը զուգահեռ մեծացել է նաեւ խաղադրույքներ կատարողների թիվը։ Այս դեպքերում մարդիկ շատ ծանր են տանում խաղի ընթացքը եւ պարտվելու դեպքում փորձում ինչ-որ պատճառներ գտնել, ինչպես 1/8 եզրափակիչի Արգենտինա – Մեքսիկա հանդիպման դեպքում։ Բուքմեյքերներն Արգենտինայի հաղթանակը գնահատել էին 1.35 գործակցով։ Խաղից հետո շատերից կարելի էր լսել այս խոսքերը՝ խաղը ծախել …

կարդալ ավելին

Գարեջրագործները գերազանցում են սեփական ռեկորդները

28.06.2006

Գերմանացի գարեջրագործների համար 2006թ. Աշխարհի առաջնությունը դարձել է իսկական ոսկեբեր երակ։ «Մեր գնահատականներով, աշխարհի առաջնության խաղերի ընթացքում մենք կվաճառենք 30-40%-ով ավելի շատ գարեջուր, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ»,- ասում է Քյոլնի գարեջրագործների ասոցիացիայի նախագահ Վոլֆ-Դիտեր Կելշը։ Սովորաբար գարեջրի վաճառքը հասնում է իր պիկին ամենամյա Կառնավալների ժամանակ, սակայն ֆուտբոլի երկրպագուները Կառնավալների մասնակիցներին ետեւում են թողել։ Գարեջուր …

կարդալ ավելին

Դեղին քարտ՝ մրցավարին

28.06.2006

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատթերը բացասական գնահատական է տվել ռուսաստանցի մրցավար Վալենտին Իվանովին: Վերջինս, վարելով Պորտուգալիայի եւ Հոլանդիայի հավաքականների նախօրեի հանդիպումը` աշխարհի առաջնությունների ռեկորդ սահմանեց՝ ցույց տալով 4 կարմիր եւ 16 դեղին քարտ: «Այս խաղի համար մրցավարն էլ պետք է դեղին քարտ ստանար»,- ասել է Զեպ Բլատթերը: Հիշեցնենք, որ Պորտուգալիան 1:0 հաշվով հաղթեց Հոլանդիային …

կարդալ ավելին

Հրաժեշտ թենիսին

28.06.2006

Հայտնի թենիսիստ Անդրե Աղասին հայտարարել է, որ ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո հեռանալու է մեծ թենիսից։ ԱՄՆ-ի բաց առաջնությունն այս տարի տեղի կունենա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը։ 36-ամյա Աղասին առաջին անգամ «Մեծ սաղավարտի» խաղերին մասնակցել է 1992թ.։ Վերջին շրջանում թենիսիստը մեջքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։

կարդալ ավելին

Մահ՝ կայծակից

28.06.2006

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սամարայի մարզում խաղի ժամանակ կայծակի հարվածից մեկ ֆուտբոլիստ մահացել է, իսկ մյուսը՝ վիրավորվել: Սերգիեւսկ գյուղում ֆուտբոլի խաղի ժամանակ կայծակի հարվածից մեկ ֆուտբոլիստ հենց խաղադաշտում մահացել է, մյուսը` տեղափոխվել հիվանդանոց:

կարդալ ավելին

Ֆուտբոլ. հակադիր զգացմունքներ

21.06.2006

Նկարում պատկերված են երկու մրցակցող թիմերի՝ Ֆրանսիայի եւ Հարավային Կորեայի հավաքականի երկրպագուները։ Ընդհանրապես, երկրպագուների մեջ միշտ լինում է գրեթե թշնամանքի հասնող հակամարտության մթնոլորտ, եւ այսպիսի տեսարանների միշտ չես հանդիպի։ Ուս ուսի, այն էլ խաղի ժամանակ։ Սակայն Օբելիքսի նման հագնված ֆրանսիացու դեմքի արտահայտությունից երեւում է, որ ի տարբերություն կորեացու, նա այնքան էլ ուրախ չէ։ Իսկ ուրախ …

կարդալ ավելին