«Փյունիկը» դուրս մնաց

21/07/2006

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», հուլիսի 18-ի ուշ երեկոյան 0:2 հաշվով պարտություն կրելով Եվրոպայի չեմպիոնների լիգայի նախնական փուլի առաջին հանդիպման պատասխան խաղում մոլդովական «Շերիֆ» (Տիրասպոլ) թիմից, դուրս է մնացել հետագա մրցապայքարից: Առաջին հանդիպումը Երեւանում ավարտվել էր 0:0 հաշվով: