Սպորտ

Ռեալին փոփոխություններ են սպասում

13.03.2006

Ինչպես հիշում եք, Մադրիդի «Ռեալի» նոր նախագահ Ֆերնանդո Մարտինը հայտարարել էր, որ թիմը պետք է անպայման հաղթի «Արսենալին» եւ շարունակի պայքարը, հակառակ դեպքում խոստացել էր, որ լուրջ փոփոխություններ կլինեն։ AS գործակալության հաղորդմամբ, եվրոպական մրցասպարեզում «Ռեալի» անհաջողությունը ստիպել է Մարտինին ավելի արագացնել նոր մարզչի ընտրության աշխատանքները։ AS-ը տեղեկացնում է, որ թիմի ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել …

կարդալ ավելին

Շախմատ

08.03.2006

Լինարեսում շարունակվում է 20-րդ կարգի շախմատային սուպերմրցաշարը։ Ցավոք, երկրորդ տեղում ընթացող Լեւոն Արոնյանը 10-րդ տուրում պարտություն է կրել ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովից։ Լեւոնի խաղը բուլղարացի գրոսմայստերի հետ չի ստացվում։ Հիշեցնենք, որ Վեյկ-ան-Զեեի մրցաշարի ժամանակ նույնպես Թոփալովն առավելության է հասել Արոնյանի նկատմամբ։ Անկախ այս ամենից, ամեն ինչ դեռ առջեւում է։ Լեւոն Արոնյանն այժմ ունի …

կարդալ ավելին

Ֆուտբոլ

08.03.2006

Այսօր եւ վաղը տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Այսօր կայանալիք հանդիպումներից ամենակենտրոնականը «Բարսելոնա»-«Չելսի» խաղն է։ Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր իսպանական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Ներկայումս «Բարսելոնան» եւ «Չելսին» համարվում են Եվրոպայի երկու ամենաուժեղ թիմերը։ «Չելսիին» հարկավոր է ամեն գնով հաղթանակ տանել, իսկ դա …

կարդալ ավելին

Բռնցքամարտ

08.03.2006

Անցյալ շաբաթը հաճելի ձեւով ավարտվեց մեր մարզասերների համար։ 50,8 կգ (թեթեւագույն) քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ռինգ էր դուրս եկել Լաս Վեգասում՝ ընդունելով Դիոսադո Գաբիի մարտահրավերը։ Դեռ մինչեւ մրցամարտը Դարչինյանը հայտարարել էր, որ նոկաուտի է ենթարկելու մրցակցին։ Նա իր խոսքի տերը եղավ եւ Գաբիին նոկաուտի ենթարկեց 8-րդ ռաունդում, որից հետո մրցավար Մենդոսան …

կարդալ ավելին

Լեւոն Արոնյանը երկրորդն է

28.02.2006

Երեկ ավարտվեց «Մորելիա-Լինարես» 20-րդ կարգի շախմատային սուպերմրցաշարի առաջին շրջանը, որը տեղի էր ունենում Մեքսիկայի Մորելիա քաղաքում։ Հուրախություն հայ շախմատասերների, բավականին հաջող հանդես եկավ Լեւոն Արոնյանը։ 7-րդ տուրում նա պարտության մատնեց ֆրանսիացի Էթյեն Բաքրոյին եւ երկրորդ շրջանից առաջ 4,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Լեւոնն ընդամենը կես միավորով է զիջում առաջատարին՝ Պետեր Լեկոյին, որը …

կարդալ ավելին

Կրկին առանց մեդալների

28.02.2006

Ահա եւ ավարտվեցին Թուրինում անցկացված 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Մեր 5 մարզիկներից ոչ ոք հաջողության չհասավ։ Ճիշտ է, ոչ ոք առանձնապես մեծ հույսեր նրանց հետ չէր կապում, քանի որ սպորտը, առավել եւս ձմեռային մարզաձեւերը, Հայաստանում պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Ինչեւէ, հույս ունեինք, որ մերոնք գոնե չեն հայտնվի վերջին տեղերում, սակայն ստացվեց ինչպես միշտ։ Մերոնք կրկին …

կարդալ ավելին

Արոնյանը տարավ երկրորդ հաղթանակը

25.02.2006

Լինարես քաղաքում շարունակվում է ամենամյա շախմատային սուպերմրցաշարը, որը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 20-րդ կարգի է։ Հզոր կազմ ունեցող այս մրցաշարին մասնակցում է նաեւ Լեւոն Արոնյանը, որը բավական հաջող է հանդես գալիս։ 5-րդ տուրում աշխարհի գավաթը նվաճած մեր հայրենակիցը պարտության մատնեց առաջատարներից մեկին՝ ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին։ Նշենք, որ Արոնյանը, Սվիդլերը եւ բուլղարացի Վեսելին Թոփալովը մասնակիցների մեջ ունեն …

կարդալ ավելին

Բեսեսկուն հիացած Է Քարամյանի խաղով

25.02.2006

ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռապիդ» (Ռումինիա)- «Հերտա» (Գերմանիա) խաղին տրիբունայից հետեւել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն։ 2 օր առաջ տեղի ունեցած այդ խաղում «Ռապիդը» հաղթանակ է տարել 2-0 հաշվով եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ «Ռապիդի» կազմում հանդիպմանը մասնակցել է Արտավազդ Քարամյանը, որի խաղը հիացրել է Ռումինիայի նախագահին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բուխարեստի …

կարդալ ավելին

Մերոնք պատրաստ են

18.02.2006

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե ինքը հանգիստ է վերաբերվում Ադրբեջանի հավաքականի հետ միեւնույն խմբում հայտնվելու փաստին, սակայն, ըստ նրա, «ադրբեջանցիներն են խնդիրներ հարուցում, հայտարարելով, որ չեն ցանկանում մեզ հետ հանդիպում անցկացնել ո՛չ Բաքվում, ո՛չ Երեւանում: Դրա հետ մեկտեղ նրանք ուղղակի անտեղի նամակներ են հղում ՈւԵՖԱ եւ ՖԻՖԱ՝ Հայաստանին անվանելով ագրեսոր»: Ռ. Հայրապետյանն Ադրբեջանի …

կարդալ ավելին

«Պարտադիր չէ յաղթել այն երկրի թիմին, որին չենք սիրում»

18.02.2006

– Պրն Հայրապետյան, նախ կխնդրեինք արտահայտել Ձեր կարծիքը Եվրոպայի 2008թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքների վերաբերյալ: – Վատ վիճակահանություն էր նախ ֆինանսական ռեսուրսների առումով: Գիտեք, որ ընդամենը 1 ենթախումբ կա, որում 8 թիմ է ընդգրկված: Եվ որքան շատ է ազգային թիմի հանդիպումների թիվը, այնքան, բնականաբար, շատ են ծախսերը: Բացի այդ, բոլորդ էլ տեղյակ եք, թե …

կարդալ ավելին

Չեզոք դաշտը բացառվում է

14.02.2006

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բրյուսելում որոշվել է «Եվրո-2008»-ի ընտրական առաջին խմբի խաղացանկը, որում Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիպելու են 2007թ. սեպտեմբերին: ՈւԵՖԱ-ն բազմիցս նշել է, որ հանդիպումները կայանալու են Բաքվում եւ Երեւանում, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել: Մասնավորապես, երեկ ադրբեջանական day.az ինտերնետային կայքը տեղեկություն է տարածել, թե իբր Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի …

կարդալ ավելին

Էնտոնի Դեներիասը՝ օլիմպիական չեմպիոն

14.02.2006

Թուրինի օլիմպիական խաղերում լեռնադահուկորդների պայքարում ոսկե մեդալը նվաճեց ֆրանսիացի Էնտոնի Դեներիասը։ Նա 0,72 վայրկյանով գերազանցեց Վալհուվերի ցուցանիշը եւ նվաճեց իր կարիերայի ամենամեծ տիտղոսը։ Լավագույն եռյակը եզրափակեց շվեյցարացի Բրունո Կերնենը, որը 1,02 վայրկյանով զիջեց Դեներիասին։ Նորվեգացի Կատիլ Անդրե Ամոդը հույս ուներ նվաճել ռեկորդային՝ թվով 8-րդ օլիմպիական ոսկին, սակայն բավարարվեց 4-րդ, իսկ աշխարհի չեմպիոն Բոդե Միլլերը՝ 5-րդ …

կարդալ ավելին

Իտալացի երկրպագուները զայրացել են

14.02.2006

Թուրինի օլիմպիադայում Իտալիայի եւ Կանադայի կանանց հոկեյի հավաքականների հանդիպումից հետո իտալացի երկրպագուները սպառնալից նամակների հեղեղ են ուղարկել Կանադայի մարզչին։ Հիշեցնենք, որ իտալուհիները պարտություն էին կրել 16-0 ամոթալի հաշվով։ Նամակագիրները, որոնք օգտվել են էլեկտրոնային փոստից, գտնում են, որ մարզիչ Մելոդի Դեւիսոնը կարող էր խնդրել իր սաներին` շատ չնեղացնել օլիմպիադայի կազմակերպիչներին եւ բավարարվել, ասենք, 10 գոլով։ Դեւիսոնն …

կարդալ ավելին

Ճակատագրի հեգնանք

11.02.2006

Քոչարյան-Ալիեւ բանակցություններից բացի` երեկ հայ-ադրբեջանական բանակցություններ էին ընթանում նաեւ Բրյուսելում, սակայն մեկ այլ ճակատում՝ ֆուտբոլում։ Մեզ հուզող գլխավոր հարցն այն էր, թե որտեղ պետք է իրենց հանդիպումներն անցկացնեն Եվրո-2008-ի նախընտրական նույն խմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները։ Կայացվել է սենսացիոն որոշում։ Խաղերն անցկացվելու են Ադրբեջանում եւ Հայաստանում։ ՀՖՖ լրատվական ծառայության ղեկավար Արայիկ Մանուկյանը տեղյակ չէր, …

կարդալ ավելին

Թուրին – 2006

11.02.2006

Ընթերցողին, թերեւս, կհետաքրքրեն այս խաղերի հետ կապված որոշ մանրամասներ։ Թուրինում խաղարկվելու է մեդալների 84 կոմպլեկտ՝ 15 մարզաձեւերում։ Ամենամեծ թվով մեդալներ խաղարկվել են դահուկասահքում եւ չմշկասահքում (կոմպլեկտ)։ Խաղերին մասնակցելու են թվով 85 երկրներ ներկայացնող 2550 մարզիկներ։ Թուրին են մեկնել նաեւ 1440 մարզիչներ եւ պաշտոնատար անձինք։ Խաղերը լուսաբանելու են 9600 լրագրողներ։ Տեխնիկական եւ սպասարկող անձնակազմում ներգրավված են …

կարդալ ավելին

Հավաքականին պատժում են

10.02.2006

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել է, որ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը առաջիկա 6 պաշտոնական հանդիպումները պետք է անցկացնի առանց հանդիսատեսի եւ Թուրքիայից առնվազն 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ երկրում: Այսպիսի պատժամիջոց է սահմանվել նոյեմբերին Ստամբուլի մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի համար, երբ Թուրքիա-Շվեյցարիա հանդիպման ժամանակ թուրք ֆուտբոլիստները խաղից հետո հարձակվել են շվեյցարացիների վրա: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան …

կարդալ ավելին

Դատի է տալիս

10.02.2006

«Ա1+»-ի փոխանցմամբ, մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ+» թերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը հերքել է, թե ինքը պատերազմի մարտահրավեր է նետել Ռուբեն Հայրապետյանին` նրան մեղադրելով իր ավտոմեքենայի հրկիզման մեջ: Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան 21:00-ի սահմաններում հրկիզվել էր Սուրեն Բաղդասարյանի 90 US 990 պետհամարանիշի «Toyota Prado» ավտոմեքենան, որը գտնվել է «Ֆուտբոլ+» թերթի խմբագրության մոտ գտնվող «555» բենզալցակայանից ոչ հեռու: Այրվել …

կարդալ ավելին

Շեւչենկոյին կարող են վաճառել

09.02.2006

«Corriere dello Sport»-ի հավաստմամբ, շատ հնարավոր է, որ Շեւչենկոն վաճառվի «Չելսիին»։ Այդ գործարքը կարող է դառնալ «Միլանի» կազմի լուրջ թարմացման ծրագրի մի մասը։ Ակումբի ղեկավարների կարծիքով, երկու մրցաշրջան շարունակ ազգային առաջնության չեմպիոնի կոչումը ձեռքից բաց թողնելը լուրջ ձախողում է, եւ անհրաժեշտ է թիմին մի լավ «թափ տալ»։ Ուկրաինացի հարձակվողին կարող են զիջել «Չելսիին», որը մի …

կարդալ ավելին

«Ինտերը» մեղադրում է մրցավարներին

09.02.2006

Միլանի «Ինտերի» խաղացողներն ու մարզչական անձնակազմը «Յուվենթուս»-«Ուդինեզե» խաղը սպասարկող մրցավարներին մեղադրել են թուրինյան թիմի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 23-րդ տուրում կայացած այս հանդիպումն ավարտվել էր «Յուվենթուսի» հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Այդ հաղթանակի շնորհիվ «Ծեր Սինյորան» պահպանեց 8 միավորի տարբերությունը երկրորդ տեղում ընթացող «Ինտերի» նկատմամբ։ Միլանցիների դժգոհությունը հարուցել է այն հանգամանքը, որ …

կարդալ ավելին

Պայմանավորված խաղեր Բելգիայում

09.02.2006

Բելգիական «VRT» հանրային հեռուստաալիքի հավաստմամբ, Բելգիայի ֆուտբոլի առաջնության պայմանավորված հանդիպումների ետեւում կանգնած է չինական մաֆիան, որը վերահսկում է նաեւ ինտերնետով խաղադրույքներ վերցնող որոշ բուքմեյքերական ընկերություններ։  «Անցյալ տարի չինական մաֆիայի պատվերով բարձրագույն խմբում անցկացվել է 8 պայմանավորված հանդիպում»,- նշել է հեռուստաալիքը՝ ավելացնելով, որ դրանցից վեցը եղել են «Լա Լուվիեր» ակումբի մասնակցությամբ։ «Սպորտ էքսպրեսի» հաղորդմամբ, Բելգիայի քննչական …

կարդալ ավելին