Միլանի «Ինտերի» խաղացողներն ու մարզչական անձնակազմը «Յուվենթուս»-«Ուդինեզե» խաղը սպասարկող մրցավարներին մեղադրել են թուրինյան թիմի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 23-րդ տուրում կայացած այս հանդիպումն ավարտվել էր «Յուվենթուսի» հաղթանակով՝
1-0 հաշվով։ Այդ հաղթանակի շնորհիվ «Ծեր Սինյորան» պահպանեց 8 միավորի տարբերությունը երկրորդ տեղում ընթացող «Ինտերի» նկատմամբ։ Միլանցիների դժգոհությունը հարուցել է այն հանգամանքը, որ Ալեսսանդրո դել Պյերոն միակ եւ հաղթական գոլը խփել է խաղից դուրս վիճակից։ Նշենք, որ հաջորդ կիրակի «Ինտերն» ու «Յուվենթուսն» ուժերը չափելու են միմյանց հետ։