Կրկին առանց մեդալների

28/02/2006

Ահա եւ ավարտվեցին Թուրինում անցկացված 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Մեր 5 մարզիկներից ոչ ոք հաջողության չհասավ։ Ճիշտ է, ոչ ոք առանձնապես մեծ հույսեր նրանց հետ չէր կապում, քանի որ սպորտը, առավել եւս ձմեռային մարզաձեւերը, Հայաստանում պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Ինչեւէ, հույս ունեինք, որ մերոնք գոնե չեն հայտնվի վերջին տեղերում, սակայն ստացվեց ինչպես միշտ։ Մերոնք կրկին գրավեցին վերջից առաջին տեղերը։ Որոշ չափով կարող ենք արդարացում գտնել գեղասահորդների հարցում՝ նշելով, որ մրցավարները կողմնապահություն էին անում։ Սակայն լեռնադահուկային սպորտում անհաջողությունը կապված է միայն ցածր պատրաստվածության հետ։ Եվ մեր մարզիկների այն արդարացումները, որ «ձյունը փափուկ էր» եւ այլն, հիշեցնում են վատ պարողի մասին այն հայտնի ասացվածքը, որը սիրում են օգտագործել մեր բարձրաստիճան այրերը։ Հույս հայտնենք, որ 4 տարի հետո մերոնք գոնե միջին տեղեր կգրավեն։ Իսկ առայժմ մենք կարող ենք հաշվել ուրիշների մեդալները։ Իսկ վերջնական արդյունքներով՝ նվաճած մեդալների քանակով առաջին տեղում Գերմանիան է՝ 11 «ոսկի», 12 «արծաթ» եւ 6 «բրոնզ»։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած երկրների առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը։