Շախմատ

08/03/2006

Լինարեսում շարունակվում է 20-րդ կարգի շախմատային սուպերմրցաշարը։ Ցավոք, երկրորդ տեղում ընթացող Լեւոն Արոնյանը 10-րդ տուրում պարտություն է կրել ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովից։ Լեւոնի խաղը բուլղարացի գրոսմայստերի հետ չի ստացվում։ Հիշեցնենք, որ Վեյկ-ան-Զեեի մրցաշարի ժամանակ նույնպես Թոփալովն առավելության է հասել Արոնյանի նկատմամբ։ Անկախ այս ամենից, ամեն ինչ դեռ առջեւում է։ Լեւոն Արոնյանն այժմ ունի 5,5 միավոր եւ բաժանում է երկրորդ հորիզոնականը Թոփալովի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաբաջովի հետ։ Վերջինս 10-րդ տուրում կարողացել է պարտության մատնել Վասիլի Իվանչուկին։ Ֆրանսիսկո Վալեխոյի հետ խաղում հաղթանակի է հասել նաեւ մրցաշարի ետնապահը՝ Էթյեն Բաքրոն։ Միանձնյա առաջատարը՝ Պետեր Լեկոն, ոչ-ոքի է ավարտել հանդիպումը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ 6,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։