Հավաքականին պատժում են

10/02/2006

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել է, որ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը առաջիկա 6 պաշտոնական հանդիպումները պետք է անցկացնի առանց հանդիսատեսի եւ Թուրքիայից առնվազն 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ երկրում: Այսպիսի պատժամիջոց է սահմանվել նոյեմբերին Ստամբուլի մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի համար, երբ Թուրքիա-Շվեյցարիա հանդիպման ժամանակ թուրք ֆուտբոլիստները խաղից հետո հարձակվել են շվեյցարացիների վրա: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է նաեւ 130 հազար եվրո տուգանք մուծի: Թուրքիան մտադիր է բողոքարկել ՖԻՖԱ-ի որոշումը: