Սպորտ

Հայ շախմատիստները շարունակում են հաղթարշավը

05.11.2005

Շախմատը թերեւս այն հատուկենտ մարզաձեւերից է, որտեղ մենք կարող ենք իրոք հպարտանալ։ Մեր շախմատիստներին ճանաչում են ամբողջ աշխարհում եւ նրանց հետ հաշվի են նստում։ Այս օրերին Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում շարունակվող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ մեր երկիրը շախմատային գերտերություն է։ Բավական է նշել թիմի կազմը՝ առաջին խաղատախտակի վրա խաղում …

կարդալ ավելին

Հերթական պայծառատեսությունը՝ հանուն հայկական ֆուտբոլի

05.11.2005

Ինչո՞ւ հայկական ֆուտբոլի հանրահայտ վետերանները, մեկ-երկու երջանիկ բացառությամբ, չեն կարողանում հասկանալ այսօրվա ժամանակակից ֆուտբոլային իրողությունները, չեն ուզում ըմբռնել ֆուտբոլային պարզագույն ճշմարտություններ, չեն կարողանում մի քանի հոդաբաշխ նախադասությամբ վերլուծել իրականությունը, տեսնել ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Ինչո՞ւ են հայկական ֆուտբոլի հանրահայտ վետերանները կառչած մնացել յոթանասունականներին եւ համառորեն չեն ուզում, եթե ոչ միտքը, գոնե ոտքերն առաջ մեկնել: Որովհետեւ նրանց …

կարդալ ավելին

Մրցանակը՝ 15.000 ԱՄՆ դոլար

01.11.2005

Երեւանում տեղի կունենա վազքի միջազգային մարաթոն, որի հաղթողը, նախնական տվյալների համաձայն, կարժանանա 15.000 ԱՄՆ դոլար մրցանակի: Մարաթոնի նախագծի հեղինակն «Արարատ-Մարաթոն» կազմակերպությունն է: «Արարատ-Մարաթոնի» ներկայացուցիչների հավաստմամբ` Երեւանի մարաթոնի բարեհաջող ավարտից հետո հնարավոր է, որ նմանատիպ մարաթոներ անցկացվեն նաեւ Հայաստանի մարզերում: «Երեւան-Մարաթոնին» մասնակցել ցանկացողները պետք է անդամավճար մուծեն: Դեռեւս հայտնի չէ, թե որքան, բայց ըստ կազմակերպիչների՝ սկզբնական …

կարդալ ավելին

«Լիոնը» կրկին առջեւում է

26.10.2005

Չեմպիոնության իր հավակնությունները հաստատում է Ֆրանսիայի գործող չեմպիոն Լիոնի «Օլիմպիկը», որը վերջին խաղում 4-0 հաշվով առավելության հասավ «Մեցի» նկատմամբ եւ իր վաստակած 30 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «ՊՍԺ»-ն առաջատարին զիջում է 7 միավորով։ «Լիոնից» չի ցանկանում ետ մնալ «Պարի Սեն-Ժերմենը»։ Նախորդ տուրում Մարսելի «Օլիմպիկից» 1-0 հաշվով պարտություն կրելուց հետո մարսելցիներն …

կարդալ ավելին

8 խաղ՝ 8 հաղթանակ

26.10.2005

Ռեկորդային ձեւով է մեկնարկել նաեւ Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը»։ Վերջին տուրում այս թիմը տարավ իր 8-րդ անընդմեջ հաղթանակը` արտագնա խաղում 3-0 հաշվով պարտության մատնելով «Լեչեին»։ Թիմն իր վաստակած 24 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում «Միլանն» է, որը վերջին խաղում 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Պալերմոյի» նկատմամբ եւ իր ակտիվում ունի 19 միավոր։ Լավագույն եռյակը …

կարդալ ավելին

«Չելսին» վերջապես միավորներ կորցրեց

26.10.2005

Վերջապես տեղի ունեցավ այն, ինչը թեեւ վաղ թե ուշ անխուսափելի էր, սակայն յուրաքանչյուր տուրում անհավանական էր համարվում։ 8 անընդմեջ հաղթանակներից հետո «Չելսին» 2 միավոր կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով ընթացիկ մրցաշրջանում ոչ այնքան հաջող հանդես եկող «Էվերթոնի» հետ։ Սակայն, չնայած կորցրած միավորներին՝ «Չելսին» 9 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Չառլթոնին» եւ համարվում է Պրեմիեր լիգայի հաղթողի …

կարդալ ավելին

Արքայական թիմը զիջեց դիրքերը

26.10.2005

Իսկ ահա Մադրիդի «Ռեալը», որն այս տուրից առաջ գլխավորում էր պրեմիերան, այս անգամ սայթաքեց, այն էլ` սեփական հարկի տակ՝ 1-2 հաշվով պարտություն կրելով «Վալենսիայից»։ «Ռեալի» համար վճռորոշ նշանակություն ունեցավ հարձակվողներ Ռոնալդոյի եւ Ժուլիո Բապտիստայի, ինչպես նաեւ` պաշտպան Միչել Սալգադոյի բացակայությունը, որոնք վնասվածքներ ունեն։ Հաջորդ խաղերի տեսանկյունից Արքայական թիմի վիճակը երեւի էլ ավելի ծանր կլինի, քանի …

կարդալ ավելին

Թենիս

19.10.2005

Հոկտեմբերի 16-ին որոշվեցին նաեւ Կրեմլի գավաթի հաղթողները։ Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը վիճարկում էին Իգոր Անդրեեւն ու Նիկոլաս Կիֆերը։ Գերմանացի թենիսիստը շատ հաջող սկսեց եւ առաջին սեթը 7-5 հաշվով ավարտեց իր օգտին։ Երկրորդում Կիֆերը նորից առջեւում հայտնվեց՝ 4-0 հաշվով, սակայն Անդրեեւը, ի պատիվ իրեն, ոչ միայն կարողացավ հավասարեցնել հաշիվը, այլ նաեւ թայ-բրեյքում հաղթանակ կորզել։ Երրորդ վճռական …

կարդալ ավելին

Ավտոմրցարշավ

19.10.2005

Հոկտեմբերի 16-ին ավարտվեց «Ֆորմուլա-1» դասի ավտոմրցարշավի այս տարվա առաջնությունը։ Մրցաշրջանի վերջին փուլը տեղի ունեցավ Չինաստանում՝ Շանհայի մրցուղում։ Քանի որ չեմպիոնության հարցն արդեն վճռված է, եւ ժամկետից շուտ հաղթող է ճանաչվել Ֆերնանդո Ալոնսոն, այս փուլը հետաքրքրություն էր ներկայացնում ավտոարտադրողների տեսանկյունից։ Առաջին տեղին հավակնում էին «Ռենո» եւ «Մակլարեն» թիմերը։ Մասնագետները Ռենոյի շանսերը շատ ավելի բարձր էին գնահատում՝ …

կարդալ ավելին

Ֆուտբոլ

19.10.2005

Այսօր, հոկտեմբերի 18-ին, կմեկնարկի ՈւԵՖԱ-ի «Չեմպիոնների լիգայի» խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրը։ Առաջին օրն ուժերը կչափեն A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։ «Բավարիան» կընդունի «Յուվենթուսին», «Ռապիդը»՝ «Բրյուգեին», «Այաքսը»՝ «Տունին», «Սպարտան»՝ «Արսենալին», «Պանատինաիկոսը»՝ «Բարսելոնին», «Ուդինեզեն»՝ «Վերդերին», «Վիլյառեալը»՝ «Բենֆիկային», իսկ «Մանչեսթերը» կփորձի առավելության հասնել «Լիլի» նկատմամբ։ Տուրի կենտրոնական խաղը մասնագետների կարծիքով A խմբի երկու առաջատարների՝ …

կարդալ ավելին

Ադրբեջանն արգելել է մասնակցել շախմատի մրցաշարին

07.10.2005

Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Ղարաբաղ-2005» շախմատի միջազգային երկրորդ մրցաշարը, որին մասնակցում են 20 բարձրակարգ շախմատիստներ՝ Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Իսպանիայից, Չինաստանից, Ռուսաստանից ու Հայաստանից: Տեղեկության կարգով նշենք, որ միաժամանակ անց է կացվում երկու՝ 17-րդ եւ 11-րդ կարգի մրցաշար (յուրաքանչյուրում 10-ական շախմատիստ): Մասնակիցների թվում ընդգրկված են այնպիսի հանրահայտ գրոսմայստերներ ու շախմատիստներ` ինչպիսիք են …

կարդալ ավելին

Հայ բռնցկամարտիկը լավագույն տասնյակում է

02.10.2005

2005 թ. ապրիլի 1-ին Կարեն Հարությունյանը WBO Համաշխարհային բռնցքամարտի ֆեդերացիայի վարկածով ճանաչվեց Հյուսիսային Ամերիկայի չեմպիոն 51 կգ քաշային կարգում: Այսօր աշխարհի 10 լավագույն բռնցքամարտիկների ցուցակում նա 7-րդն է: Կարենին հանդիպեցինք Երեւանում: Բռնցքամարտի չեմպիոնը ԱՄՆ-ից Հայրենիք էր եկել՝ ամուսնանալու համար: Բռնցքամարտիկը մեր գրասենյակ եկավ ամերիկացի ռեժիսորների հետ, ովքեր հետապնդում են Կարենին ամենուր, քանզի վավերագրական ֆիլմ են …

կարդալ ավելին

Չցանկացավ հագնել ազգային հավաքականի շապիկը

07.09.2005

Ինչպես նշեց ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը՝ կան խնդիրներ, որոնք պրն Հայրապետյանը ցանկանում էր պարզաբանել, բացի այդ, նա պետք է անդրադառնար Իռլանդիայում կայացած մինչեւ 19 տարեկանների հավաքականի ելույթներին, քանի որ այս առիթով իր գնահատականը դեռ չի հնչել: Պրն Հայրապետյանը պետք է գնահատեր նաեւ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջին փուլը եւ ներկայացներ կաշվե գնդակի առաջնության մասին …

կարդալ ավելին

30 մլն դրամ՝ մարզադահլիճի վերանորոգմանը

07.09.2005

ՀՀ կառավարության մի որոշմամբ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բակում գտնվող թիվ 5 մարզադահլիճին կից ծանրամարտի, սուսերամարտի դահլիճներ, ինչպես նաեւ՝ գիտահետազոտական կենտրոնի մասնագիտական կաբինետներ եւ լաբորատորիաներ կառուցելու նպատակով՝ 30 մլն դրամ է հատկացվել:

կարդալ ավելին

Մի պղտորեք Հայաստանը. մենք այստեղ ապրելու ենք հազարամյակներ

20.07.2005

Հայ ֆուտբոլասերը քաջ ծանոթ է անդրեասյանական ձեռնածություններին: Չմոռանանք, որ հիմնականում Անդրեասյանի անվան հետ են կապված խժդժություններն ու բանսարկությունները յոթանասունականների «Արարատում» եւ նրանից հետո, Նիկիտա Սիմոնյանի, Մասլովի ուրացումն ու անփառունակ հեռացումը Հայաստանից: Հիշենք հենց թեկուզ «Ֆուտբոլ-միայն խա՞ղ է սա» գրքում «Արարատ-73»-ի լեգենդար ավագ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ցավով արված պատմությունը թիմի հետագա բարոյալքման մասին` բերելով թիմի առաջատարներից …

կարդալ ավելին

2012թ. Օլիմպիադան՝ Լոնդոնում

19.07.2005

Երեկ հայտնի դարձավ, թե որտեղ են անցկացվելու 2012 թվականի Օլիմպիական խաղերը: Չնայած՝ բոլոր կանխատեսումներով ընտրվելու էր Փարիզը, երեկ Սինգապուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից անցկացված քվեարկությամբ Լոնդոնը 4-րդ փուլում 4 ձայնի առավելությամբ հաղթեց Փարիզին: Հիշեցնենք, որ 2012թ. խաղերը անցկացնելու հայտ էին ներկայացրել նաեւ Մոսկվան, Նյու Յորքը եւ Մադրիդը:

կարդալ ավելին

Ռումինիա-Հայաստան – 3:0

26.06.2005

Երեկ ուշ երեկոյան ռումինական Կոնստանցա քաղաքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հերթական բարոյական հաղթանակը տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։ Ու թեեւ խաղն ավարտվեց 3:0՝ հօգուտ ռումինացիների, այնուհանդերձ, հայ ֆուտբոլիստները բարձրակարգ խաղ ցուցադրեցին եւ ապացուցեցին, որ միանգամայն ի զորու են 90 րոպե շարունակ վազել։ Ավելի վաղ Հենկ Վիսմանի սաները նույնն ապացուցել էին Երեւանում՝ Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ …

կարդալ ավելին

Հայկական ֆուտբոլի վաղվա օրը

09.06.2005

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, ընտրական վերջին մրցափուլի եզրափակիչ խաղում 5։1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Հունգարիայի հավաքականի նկատմամբ, դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Սա հայկական ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ հաջողություն է՝ համեմատելի թերեւս միայն եվրոպական գավաթների համար պայքարում 70-ականների «Արարատի» հաջողությունների հետ։ Շնորհավորում ենք մեր երիտասարդ ֆուտբոլիստներին եւ հավատում, որ սրանով հաջողությունները …

կարդալ ավելին

Հայաստանը ֆուտբոլ չի ունենա. առաջիկայում, համենայնդեպս

13.05.2005

Ես այս նամակը Ձեզ չէի գրի, եթե վերջերս չընթերցեի հայկական մամուլի, հատկապես դաշնակցականամերձ մամուլի ինտերնետային էջերն ու չհանդիպեի քննադատությունների հայկական ֆուտոբլի այսօրվա ղեկավարի հասցեին` իբր ֆուտբոլում հաջողություններ չկան, իբր քամուն են տալիս գումարները: Ես արդեն չորս տարի ապրում եմ Հոլանդիայում: Ապրում եմ անօրինական, թաքուն, բայց գերադասել եմ անօրինական ապրել օտարությունում, քան ստորացած իմ Հայրենիքում: Գուցե …

կարդալ ավելին

Բարոյական հաղթանակ

12.05.2005

Երեկ ուշ երեկոյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոլանդական Էյնդհովեն քաղաքում հերթական բարոյական հաղթանակը տարավ՝ պարտվելով ավելի արժանապատիվ հաշվով, քան պարտվել էր Ադրբեջանի հավաքականը՝ Լեհաստանի թիմի հետ խաղում։ Այսպիսով, ֆուտբոլային գերտերություն Անդորրայի թիմին հաղթելուց եւ հոլանդացիներին արժանապատվորեն պարտվելուց հետո կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հավաքականը տարածաշրջանի ամենակազմակերպված թիմն է։

կարդալ ավելին