2012թ. Օլիմպիադան՝ Լոնդոնում

19/07/2005

Երեկ հայտնի դարձավ, թե որտեղ են անցկացվելու 2012 թվականի Օլիմպիական
խաղերը: Չնայած՝ բոլոր կանխատեսումներով ընտրվելու էր Փարիզը, երեկ
Սինգապուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից անցկացված
քվեարկությամբ Լոնդոնը 4-րդ փուլում 4 ձայնի առավելությամբ հաղթեց
Փարիզին:

Հիշեցնենք, որ 2012թ. խաղերը անցկացնելու հայտ էին ներկայացրել նաեւ Մոսկվան, Նյու Յորքը եւ Մադրիդը: