Բարոյական հաղթանակ

12/05/2005

Երեկ ուշ երեկոյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոլանդական Էյնդհովեն քաղաքում հերթական բարոյական հաղթանակը տարավ՝ պարտվելով ավելի արժանապատիվ հաշվով, քան պարտվել էր Ադրբեջանի հավաքականը՝ Լեհաստանի թիմի հետ խաղում։ Այսպիսով, ֆուտբոլային գերտերություն Անդորրայի թիմին հաղթելուց եւ հոլանդացիներին արժանապատվորեն պարտվելուց հետո կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հավաքականը տարածաշրջանի ամենակազմակերպված թիմն է։