Սպորտ

Իրանը կմասնակցի աշխարհի առաջնությանը

19.12.2005

Իրանի Արտաքին գործերի նախարարությունը «երեխայություն» է համարել Եվրոպական այն քաղաքական գործիչների վարքագիծը, որոնք կոչ էին անում Իրանին զրկել 2006 թվականին Գերմանիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից։ «Ցավալի է, Եվրոպայի որոշ քաղաքական գործիչներ գտնվում են սիոնիստների քաղաքական պրոպագանդայի ուժեղ ազդեցության տակ եւ փորձում են հարցականի տակ դնել Իրանի մասնակցությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Նրանց վարքագիծն ուղղակի …

կարդալ ավելին

Վաղաժամ եզրափակիչ

19.12.2005

Երեկ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Այս անգամ եւս դրա արդյունքները դաժան էին եւ փլեյ-օֆֆի առաջին իսկ փուլում մենք ականատես կլինենք մի հանդիպման, որը կարելի է անվանել եզրափակիչ՝ ժամկետից շուտ։ Երեւի արդեն գլխի ընկաք. հանդիպելու են «Չելսին» եւ «Բարսելոնան»։ Անցյալ տարի նույնպես այս թիմերի ճանապարհը խաչվեց, եւ առավել հաջողակ գտնվեց անգլիական թիմը։ …

կարդալ ավելին

Արթուր Աբրահամը վճռականորեն է տրամադրված

12.12.2005

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ու նիգերիացի Կինգսլի Իկեկեն այսօր երեկոյան գերմանական Լեյպցիգ քաղաքում կվիճարկեն IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը միջին քաշային կարգում (մինչեւ 72.6կգ)։ Արթուրը լավատեսորեն է տրամադրված։ «Մենամարտից առաջ միշտ էլ դժվար է ինչ-որ բան ասել, այդուհանդերձ, ես ինձ թույլ կտամ ասել, որ իմ մրցակիցը չի լսի եզրափակիչ գոնգի ձայնը։ Նա չի հաղթահարի տարածությունը։ …

կարդալ ավելին

Ռոնալդուին կպատժեն

11.12.2005

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իրոք վատ ժամանակներ է ապրում։ Անգլիայի առաջնության վերջին 4 խաղերում թիմը միայն հաղթանակներ է տարել եւ թվում էր՝ մանկունիացիները վերջապես վերագտել են իրենց խաղը։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Չեմպոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում, զարմացրեց ոչ միայն «Մանչեսթերի» երկրպագուներին, այլեւ ողջ աշխարհի ֆուտբոլասերներին։ Անգլիական թիմն անգամ ոչ-ոքի խաղալու դեպքում դուրս կգար …

կարդալ ավելին

«Ռեալի» մարզիչը պաշտոնանկ արվեց

07.12.2005

Մեկ օր առաջ վերջապես կատարվեց այն, ինչին բոլորը վաղուց սպասում էին. Մադրիդի «Ռեալի» փոխնախագահ Էմիլիո Բուտրագենիոն հայտարարեց, որ Վանդերլեյ Լուշեմբուրգուն այլեւս չի գլխավորի Արքայական թիմը։ Պաշտոնանկության հիմնական պատճառը, ըստ որոշ լրատվական գործակալությունների, սեփական հարկի տակ Բարսելոնայից կրած պարտությունն էր խոշոր՝ 3-0 հաշվով։ Արդեն դրանից հետո շատերը սպասում էին, որ Լուշեմբուրգուն պաշտոնանկ կարվի։ Չնայած դրան, թիմի …

կարդալ ավելին

25 միլիոնանոց արարողություն

07.12.2005

2006թ. հունիսի 7-ին Բեռլինում կկայանա Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս անգամ ավանդույթը կխախտվի, եւ արարողությունը տեղի կունենա ոչ թե առաջին խաղից անմիջապես առաջ, այլ դրանից 2 օր շուտ։ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատթերի խոսքերով, դա կլինի ֆուտբոլային մեծ տոն, այլ ոչ թե պարզապես ինչ-որ սլայդ-շոու։ «Խոստանում եմ, դա կլինի առանձնահատուկ մի միջոցառում, որը կդառնա …

կարդալ ավելին

Դեւիսի գավաթն ուղեւորվեց Խորվաթիա

07.12.2005

Շաբաթվա վերջին Բրատիսլավայում տեղի ունեցավ Դեւիսի գավաթի եզրափակիչը, որտեղ չեմպիոնի կոչումը վիճարկում էին Սլովակիայի եւ Խորվաթիայի հավաքականները։ Առաջին օրը տեղի ունեցան անհատական երկու հանդիպումներ։ Խորվաթական դեսանտի առաջին համարը՝ Իվան Լյուբիչիչը, երեք սեթում 6-3, 6-4, 6-3 հաշվով հաղթանակ տարավ Կարոլ Կուչերայի նկատմամբ։ Սակայն նրա հայրենակից Մարիո Անչիչը նույնքան հաջողակ չգտնվեց եւ զիջեց Դոմինիկ Հրբատիին 7-6, 6-3, …

կարդալ ավելին

Ինչո՞ւ չենք սիրում զբաղվել սպորտով

03.12.2005

Հայ երիտասարդները հիմնականում չեն սիրում զբաղվել սպորտով: Դրա պատճառներից մեկն այն է, որ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկան աշակերտների համար դարձել է ազատ ժամ: Ու սրանում աշակերտներն այնքան էլ մեղավոր չեն: Բանն այն է, որ ֆիզկուլտուրա առարկան հետաքրքիր չէ՝ չկան կարգին մարզիչներ, որոնք երեխաների մեջ սպորտի նկատմամբ սեր արթնացնեն, չկան կարգին սպորտային դահլիճներ եւ ֆիզկուլտուրայի դասաժամերին «կքանիստ, …

կարդալ ավելին

Դոպինգային սկանդալ NHL-ում

02.12.2005

Հակադոպինգային կոմիտեի նախագահ Դիք Փաունդը սենսացիոն հայտարարություն է արել. ըստ նրա, ԱՄՆ Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող խաղացողների ավելի քան մեկ երրորդն արգելված խթանիչներ է օգտագործում։ Այս հայտարարությունը վրդովեցրել է հոկեյիստներին եւ թիմերի պատասխանատուներին։ «Կալգարի» թիմի գլխավոր մարզիչ Դերիլ Սաթթերը գտնում է, թեեւ միամիտ կլիներ կարծել, որ ազգային լիգայում այսպիսի խնդիր ընդհանրապես չկա, սակայն, մյուս …

կարդալ ավելին

«Սիբնավթը» չի հովանավորի «ԲԿՄԱ»-ին

02.12.2005

«Սիբնավթ» ընկերությունը չեղյալ է հայտարարել Մոսկվայի «ԲԿՄԱ» ակումբի հետ կնքած բազմամիլիոնանոց պայմանագիրը, թեեւ համարում էին, որ այն շատ հաջողված էր։ Այդ մասին երեկ հայտարարել է Նավթային կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսեյ Ֆիրսովը։ Ըստ նրա խոսքերի, «Սիբնավթի» նոր սեփականատերը՝ «Գազպրոմը», նպատակահարմար չի գտել, որ իր դուստր ձեռնարկությունը գովազդվի երկրի եւ միջազգային մակարդակով։ Ֆիրսովը նշել է, որ գործարքը …

կարդալ ավելին

Աբրամովիչի նոր ձեռքբերումը

02.12.2005

Իսկ «Սիբնավթի» նախկին սեփականատերը՝ Չուկոտկայի նահանգապետ Ռոման Աբրամովիչը, եւ մեկ այլ միլիարդատեր՝ իսրայելցի Լեւ Լեւաեւն այս շաբաթվա ընթացքում կգնեն Թել-Ավիվի ֆուտբոլային «Հապոել» թիմը։ Արգենտինական «Clarin»-ին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Աբրամովիչի օգնական Ջոն Մանը։ Ռուսաստանցի միլիարդատերը մտադիր է ձեռք բերել «Հապոելը» միջնորդի միջոցով, քանի որ ՈՒԵՖԱ-ն արգելում է իր հովանու տակ անցկացվող մրցաշարերին …

կարդալ ավելին

Մարզական «ջարդ»

21.11.2005

Ադրբեջանի Ազգային բանկի տվյալներով՝ տարվա սկզբից մինչեւ այսօր երկրի տնտեսական աճը կազմել է 22%, արդյունաբերական արտադրությունում՝ 28%, իսկ նավթային հատվածում՝ 53%: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ երկնիշ թվերով տնտեսական աճը դեռ ոչինչ չի նշանակում, այն պետք է լինի կայուն, որպեսզի երկիրը հնարավորություն ունենա հստակ զարգացման ուղի բռնել: Ի դեպ, Ադրբեջանը վերջին օրերին Հայաստանից …

կարդալ ավելին

Ամելի Մորեսմոն՝ Լոս Անջելեսի մրցաշարի հաղթող

16.11.2005

Երեկ կայացավ Լոս-Անջելեսի «WTA» թենիսի մրցաշարի եզրափակիչը։ Այն ֆրանսիական ստացվեց։ Չեմպիոնության համար պայքարում էին երկու ֆրանսուհիներ՝ Ամելի Մորեսմոն եւ Մարի Պիերսը։ Թենիսիստուհիներն արդեն հանդիպել էին այս մրցաշարի խմբային փուլում եւ հաղթել էր Պիերսը։ Վերջինս այս մրցաշարում արդեն անակնկալի հեղինակ էր դարձել՝ կիսաեզրափակիչում պարտության մատնելով ամերիկացի Լինդսի Դեւենպորտին։ Ֆեդերացիաների գավաթում Մորեսմոն եւ Պիերսը հանդես են գալիս …

կարդալ ավելին

Աղասին չի շարունակի ելույթները Շանհայում

16.11.2005

Երեկ տեղի ունեցավ Շանհայում անցկացվող թենիսի ամփոփիչ մրցաշարի առաջին փուլը։ Ռուսաստանը ներկայացնող միակ թենիսիստը՝ Նիկոլայ Դավիդենկոն, առաջին խաղում ուժերը չափեց ամերիկահայ Անդրե Աղասիի հետ։ Հակառակ սպասումներին, փորձառու Աղասին լուրջ դիմադրություն ցույց չտվեց եւ 1 ժամ 15 րոպե տեւած պայքարում պարտություն կրեց 6-4, 6-2 հաշվով։ Դավիդենկոյին հաղթանակը հեշտությամբ տրվեց հիմնականում այն պատճառով, որ Աղասին վնասվածք ուներ …

կարդալ ավելին

Փայլուն խաղ

14.11.2005

Ավարտվեց Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Ինչպես արդեն գիտեք, մեր շախմատիստները վերջին տուրում ոչ-ոքի խաղացին Կուբայի թիմի հետ եւ գրավեցին երրորդ տեղը։ Վերջին տուրում իսկական մարզական սխրանք գործեցին ռուսները եւ 3,5-0,5 հաշվով պարտության մատնելով չինացիներին՝ նվաճեցին չեմպիոնի տիտղոսը։ Ընդ որում, եթե Բու Քսանջիից բացի եւս մեկին հաջողվեր ոչ-ոքի խաղալ, ապա ոսկե …

կարդալ ավելին

Շարապովան պայքարից դուրս թողեց Դեվենպորտին

14.11.2005

Լոս-Անջելեսում ընթացող «WTA» թենիսի մրցաշարում երեկվա կենտրոնական հանդիպումը Մարիա Շարապովայի եւ Լինդսի Դեւենպորտի մրցավեճն էր։ Նշենք, որ Դեւենպորտը ներկայումս աշխարհի առաջին ռակետն է, իսկ Շարապովան ուժեղագույնների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ռուս թենիսիստուհին վերջերս է ապաքինվել վնասվածքից, սակայն մրցաշարի առաջին իսկ խաղից, երբ նա պարտության մատնեց Պետտի Շնայդերին, պարզ դարձավ, որ Շարապովան կրկին ձեռք է …

կարդալ ավելին

Հաղթանակ առաջատարի նկատմամբ

11.11.2005

Իսրայելում անցկացվող աշխարհի թիմային առաջնությանը մասնակցող մեր շախմատիստները երեկ իսկական նվեր մատուցեցին հայ շախմատասերներին։ Առաջնության նախավերջին տուրում մերոնք մրցում էին առաջատարի՝ Չինաստանի տղամարդկանց թիմի հետ, որոնք այս մրցաշարի ընթացքում դեռ ոչ մի պարտություն չէին կրել։ Մեր թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Ամենայն հավանականությամբ` չեմպիոն կհռչակվի հենց Չինաստանի թիմը, որն այսօր ուժերը չափելու է Ռուսաստանի հետ։ …

կարդալ ավելին

Վիտալի Կլիչկոն հեռանում է բռնցքամարտից

11.11.2005

Չորեքշաբթի օրը WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարեց բռնցքամարտիկի կարիերան ավարտելու եւ մեծ սպորտից հեռանալու մասին։ Այդ որոշումը ընդունվել է Kerlan-Jobe մարզական բժշկական կլինիկայում հետազոտություն անցնելուց հետո, որն անցկացրել է կլինիկայի դոկտոր Նիլ Թրեյջը։ Ուկրաինացին ենթարկվել է փոխպատվաստման վիրահատության։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Կլիչկոն պետք է մրցեր ամերիկացի բռնցքամարտիկ Հասիմ …

կարդալ ավելին

Առաջին պարտությունը

10.11.2005

Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մեր հավաքականը երեկ մրցում էր հաղթողի գլխավոր ֆավորիտ Ռուաստանի ընտրանու հետ։ Կարեւոր այս խաղում մեր տղաներին աջակցելու համար Իսրայել էր ժամանել ՀՀ պաշտպանության նախարար եւ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա ներկայությունը սակայն չօգնեց, եւ մեր թիմը պարտություն կրեց։ Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց …

կարդալ ավելին

Չեմպիոնին նվիրված հուշամրցաշար

10.11.2005

Սուսերամարտով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ թե՛ ֆիզիկական, թե՛ ինտելեկտուալ բարձր տվյալներ: Սուսերամարտիկը պետք է ունենա սուր զգացողություն, արագ մտածելու եւ կողմնորոշվելու կարողություն, տրամաբանություն եւ պետք է կարողանա ախոյանին խոցելով գտնել նրա թույլ կողմերը: Այն համարվում է ազնվական մարզաձեւ: Օրինակ, եվրոպական երկրների նախագահները հակված են այս մարզաձեւի միջոցով զարգացնել վերոնշյալ ունակությունները: Աշխարհում սուսերամարտը ոչ միայն …

կարդալ ավելին