Սպորտ

«Չելսին» պահպանեց տիտղոսը

07.05.2006

Անգլիայի առաջնությունում չեմպիոնության հարցը ժամկետից շուտ որոշվեց։ Երկրորդ տարին անընդմեջ այս երկրի չեմպիոն դարձավ «Չելսին»։ «Արիստոկրատների» հաջողությունը որոշ ժամանակով կարող էր հետաձգել «Մանչեսթեր Յունայթեդը», որը վերջին տուրում ուժերը չափում էր հենց առաջատարի հետ։ Սակայն «Չելսին» սեփական հարկի տակ 3-0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ։ 36 խաղից հետո թիմն ունի 91 միավոր։ Մոտակա մրցակիցը՝ երկրորդ տեղում ընթացող …

կարդալ ավելին

Սկուդետտոյի համար պայքարը դեռ շարունակվում է

06.05.2006

Իտալական «Ա» սերիայի առաջնությունում չեմպիոնական կոչման համար լարված պայքար է գնում։ Առաջատարը «Յուվենթուսն» է, որը մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ ունի 85 միավոր։ Սակայն նրան կրնկակոխ հետապնդում է «Միլանը», որը Չեմպիոնների լիգայում անհաջողության մատնվելուց հետո ամեն ինչ անելու է առանց մրցանակի չմնալու համար։ Միլանցիներն առաջատարին զիջում են երկու միավորով եւ անհամբերությամբ սպասում նրա սայթաքելուն։ «Ա» …

կարդալ ավելին

Արոնյանը երրորդն է

04.05.2006

«64 շախմատային տեսություն» ռուսաստանյան հանդեսի «Օսկար» ավանդական մրցույթում աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը գրավել է երրորդ տեղը: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` հանդեսը հարցում է անցկացրել աշխարհի 68 երկրների շախմատի թեմաներով գրող լրագրողների, մարզական մասնագետների եւ գրոսմայստերների շրջանում: Հարցման արդյունքներով` «Օսկար»-ի է արժանացել բուլղարացի Վեսելին Տոպալովը, երկրորդ տեղում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, երրորդը Լեւոն Արոնյանն է: Գարրի Կասպարովը հայտնվել …

կարդալ ավելին

Ռաուլն ու Ռոնալդոն կմնան «Ռեալում»

19.04.2006

Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Ռաուլն ու Ռոնալդոն հաջորդ տարի եւս հանդես կգան Արքայական ակումբում։ Այս մասին հայտարարել է ակումբի փոխնախագահ Էմիլիո Բուտագենիոն։ «Լուրեր են շրջում, որ Ռաուլով» հետաքրքրվում է «Լիվերպուլը», սակայն ոչ ոք մեզ հետ այդպիսի հարցով չի կապնվել։ Վերջին շրջանում Ռաուլին շատ են քննադատում, սակայն պետք է հասկանալ, որ բոլորի մոտ էլ կարող են լինել …

կարդալ ավելին

«Միլան» – «Բարսելոնա». վաղաժամ եզրափակի՞չ

19.04.2006

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգան թեւակոխում է վճռական փուլ։ Այսօր եւ վաղը տեղի կունենան կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները։ Իսպանական «Վիլյառեալը» եւ անգլիական «Արսենալը» խաղադաշտ դուրս կգան վաղը։ Իսկ այսօր միմյանց հետ կմրցեն իտալական «Միլանն» ու Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։ Ֆուտբոլասերներից շատերն այս հանդիպումը համարում են վաղաժամ եզրափակիչ։ «Միլանը» ներկայումս գտնվում է հիանալի մարզավիճակում։ Թիմն Իտալիայի առաջնության վերջին տուրում մրցում …

կարդալ ավելին

Նարվաեսը վախենում է Դարչինյանից

12.04.2006

IBF եւ IBO վարկածներով թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հունիսի 3-ին պետք է մրցեր նույն քաշային կարգում WBO-ի չեմպիոն Օմար Նարվաեսի հետ։ Սակայն վերջինս հրաժարվել է մրցամարտից։ «Նարվաեսն այդ մենամարտի համար կստանար իր կարիերայի ընթացքում ամենամեծ հոնորարը։ Մենք արդեն պայմանավորվել էինք նրա արգենտինացի պրոմոութերի եւ երեք մենեջերների հետ։ Սակայն նրա ֆրանսիացի մենեջերները՝ Ակարիե …

կարդալ ավելին

Էտոոյին նորից վիրավորել են

12.04.2006

«Բարսելոնայի» սեւամորթ հարձակվող Սամուել Էտոոն կրկին ենթարկվել է ռասիստական բնույթի վիրավորանքների։ Դա տեղի է ունեցել կիրակի օրը Իսպանիայի առաջնությանը «Ռասինգի» հետ հանդիպման ժամանակ։ Այդ խաղում Բարսելոնան առաջինը հասավ հաջողության, սակայն տանտերերը՝ «Ռասինգի» ֆուտբոլիստները, իրար ետեւից 2 գոլ խփեցին եւ հաշվի մեջ առաջ անցան։ 33-րդ րոպեին Էտոոն գրավեց մրցակցի դարպասը եւ հավասարեցրեց հաշիվը։ Ադ պահից սկսած՝ …

կարդալ ավելին

Նախկին մարզիչը փաստաթղթեր է կեղծում

12.04.2006

Եթե հիշում եք, ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացել՝ կապված «Փյունիկի» նախկին սեւամորթ ֆուտբոլիստներ Ապուլա Բետեի եւ Կառլ Լոմբեի փախուստի հետ։ «Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, երեկ հաղորդագրություն է տարածել, որ փախուստի կազմակերպիչներից մեկը Բուխարեստի «Ռապիդ» ակումբի մարզական տնօրեն Միխայ Ստոյկան է։ Հիշեցնենք, որ նա ժամանակին Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկ» ակումբի երկրորդ մարզիչն էր։ «Ռեգնումի» …

կարդալ ավելին

Չեմպիոնների լիգա

05.04.2006

Այսօր եւ վաղը տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները։ Հիշեցնենք առաջին հանդիպումների արդյունքները. «Լիոն»-«Միլան» – 0։0, «Ինտեր» -«Վիլյառեալ» – 2։1, «Բենֆիկա» – «Բարսելոնա» – 0։0, «Արսենալ» – «Յուվենթուս» – 2։0։ Մասնագետների հավաստմամբ, «Արսենալը» գործնականում լուծել է հաջորդ փուլ դուրս գալու ուղեգրի հարց։ Թիմը վերջին մի քանի խաղերում գտնվում է հիանալի մարզավիճակում, իսկ …

կարդալ ավելին

Մրցավարը փչացրեց հանդիպումը

05.04.2006

«Բարսելոնայի» եւ «Ռեալի» հանդիպումները միշտ էլ գտնվել են ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում։ Անկախ մարզավիճակից եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքից՝ թիմերն այս խաղին առանձնահատուկ ձեւով են մոտենում։ Բացառություն չէր նաեւ շաբաթ օրվա խաղը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հիշեցնենք, որ առաջինը 11 մետրանոց հարվածով «Բարսային» առաջ մղեց Ռոնալդինյոն, իսկ հետո նրա հայրենակից Ռոնալդոն հավասարեցրեց հաշիվը։ Խաղից հետո, …

կարդալ ավելին

Տարածաշրջանի ամենալավ ձիասպորտարանն ունենք

02.04.2006

Աշխարհում ձիասպորտը համարվում է ազնվական սպորտաձեւ: Եվրոպական երկրներում պետությունը եւ մասնավոր ընկերությունները հսկայական գումարներ են ներդնում ձիասպորտի զարգացման համար: Ձիաբուծարանի շնորհիվ շուկա է ստեղծվում, որի արդյունքում ձիասպորտին պատշաճ վերաբերմունք դրսեւորող տվյալ երկիրն ունենում է մեծ եկամուտներ: Եվրոպական երկրներում պարբերաբար կազմակերպվում են ձիերի ցուցահանդես-վաճառքներ, որին մասնակցելու են գալիս զբոսաշրջիկները: Աշխարհում ձիերի վաճառքը համարվում է էլիտար եւ …

կարդալ ավելին

Ֆուտբոլ. Չեմպիոնների լիգա

02.04.2006

Այսօր մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը։ Եվրոպական 8 թիմեր կանցկացնեն առաջին հանդիպումները։ Պորտուգալական «Բենֆիկան» երեկոյան կհյուրընկալի իսպանական «Բարսելոնային», իսկ Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կփորձի առավելության հասնել Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» նկատմամբ։ Մյուս երկու խաղերը՝ «Լիոն»-«Միլան» եւ «Ինտեր»-«Վիլյառեալ», տեղի կունենան վաղը։ Հատկանշական է, որ քառորդ եզրափակիչ դուրս եկած 8 թիմերից 3-ն իտալական են։ Բուքմեյքերների …

կարդալ ավելին

Ընկերական խաղ՝ գերմանացի երիտասարդների հետ

21.03.2006

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանի գլխավորությամբ մեկնել է Գերմանիա, որտեղ ընկերական հանդիպում է անցկացնելու այս երկրի երիտասարդական հավաքականի հետ։ Երկարատեւ ընդմիջումից հետո թիմ է հրավիրվել Արման Քարամյանը, որը հանդես է գալիս ռումինական «Բրաշովում»։ Իսկ նրա եղբոր՝ Արտավազդ Քարամյանի բացակայությունը լուրջ կորուստ կարելի է համարել մեր թիմի համար։ Հիշեցնենք, որ Արտավազդը հանդես է գալիս …

կարդալ ավելին

Բռնցքամարտն ավարտվեց ողբերգությամբ

21.03.2006

Շաբաթ օրն Ինդիանա նահանգում անցկացված մենամարտը՝ Քեւին Փեյնի եւ Ռայան Մարալդոյի մասնակցությամբ, տխուր վախճան ունեցավ։ Կիսամիջին քաշային կարգում անցկացվող այս մենամարտը, որն ուներ վարկանիշային բնույթ, տեւեց մինչեւ վերջ՝ 8 ռաունդ։ Միավորներով հաղթանակ տարավ Փեյնը, սակայն մրցամարտից հետո նա ինքնուրույն չկարողացավ դուրս գալ ռինգից եւ մարտավկաների օգնությամբ տեղափոխվեց հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին գլխուղեղի վնասվածք։ 34-ամյա …

կարդալ ավելին

Թոփալովի արգելքը հաղթահարված է

21.03.2006

Լինարեսի շախմատային սուպերմրցաշարում հաղթանակ տանելուց հետո Լեւոն Արոնյանը մեկնեց Մոնակո՝ մասնակցելու այդտեղ անցկացվող միջազգային մրցաշարին։ Մասնակիցների թիվն այստեղ ավելի մեծ է, որոնց թվին է միացել նաեւ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ հնդիկ գրոսմայստեր Անանդը։ Մասնակիցներն այստեղ միմյանց հանդիպում են երկուական անգամ՝ կույր եւ արագ շախմատում։ Ի ուրախություն հայ մարզասերների, Լեւոնն այստեղ էլ վստահ է հանդես գալիս։ …

կարդալ ավելին

Արթուր Աբրահամի մարտահրավերը չեն ընդունել

17.03.2006

Արթուրը կատակով նշեց, որ շատերն իրեն կշտամբում են, թե ինչու վերջին մենամարտում նոկաուտի չենթարկեց իրեն ձեռնոց նետած Շենոն Թեյլորին։ «Ես բոլոր 12 ռաունդներում էլ առավելություն ունեի եւ ցանկանում էի նրան նոկաուտի ենթարկել, բայց Թեյլորը ֆիզիկապես ամուր տղա էր, ինձ չհաջողվեց նոկաուտով հաղթել»: Արթուր Աբրահամն իր հերթական մենամարտը կանցկացնի մայիսի 13-ին, Գերմանիայում։ Թե այս անգամ ումից …

կարդալ ավելին

Արոնյանը` Լինարեսի չեմպիոն

15.03.2006

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նորից հիանալի նվեր մատուցեց մեր ժողովրդին՝ հաղթանակ տանելով Լինարեսի հեղինակավոր սուպերմրցաշարում։ Վերջին տուրից առաջ Լեւոնը 7,5 միավորով բաժանում էր առաջին հորիզոնականը Թոփալովի, Ռաջաբովի եւ Լեկոյի հետ։ Արոնյանի հաղթելու շանսերը մյուսների համեմատ շատ փոքր էին գնահատվում, քանի որ նա սեւերով խաղալու էր Պետեր Լեկոյի հետ։ Սակայն Արոնյանն ապացուցեց, որ ինքը պատահական չի հայտնվել …

կարդալ ավելին

Շախմատ

15.03.2006

Եվ այսպես. Լեւոն Արոնյանը Լինարեսի սուպերմրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում սեւ խաղաքարերով հաղթանակ տարավ Պետեր Լեկոյի նկատմամբ եւ նվաճեց հաղթողի կոչումը։ Վերջին տուրն ինտրիգային էր նաեւ նրանով, որ Լեկոյի կինը հայ է, իսկ աները՝ Արշակ Պետրոսյանը, նաեւ հունգարացի գրոսմայստերի մարզիչն է։ Իսկ Լեւոնը մեր փեսային զրկեց անգամ մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից, քանի որ մյուս առաջատարները՝ Թոփալովն …

կարդալ ավելին

Ֆուտբոլ

15.03.2006

Ինչպես գրել էինք մեր նախորդ համարներից մեկում, Մադրիդի «Ռեալի» անհաջողություններից հետո մարզիչը եւ խաղացողներից շատերը հայտնվել էին քննադատության թիրախում։ Թիմի երկրպագուները դժգոհ են հատկապես Ռոնալդոյից։ Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ռեալն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Վալենսիայի» հետ։ Վերջին րոպեներին արքայական թիմի ֆուտբոլիստները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Ռոնալդոն չկարողացավ իրացնել այն։ Հանդիպումն ավարտվեց 0-0 …

կարդալ ավելին

Չեմպիոնների լիգա. վիճակահանություն

13.03.2006

Երեկ Փարիզում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հանդիպումների վիճակահանությունը։ Եվ այսպես, ձեւավորվել են հետեւյալ զույգերը. առաջին զույգ. «Արսենալ» – «Յուվենթուս» երկրորդ զույգ. «Լիոն» – «Միլան» երրորդ զույգ. «Ինտեր»-«Այաքս» զույգի հաղթող – «Վիլյառեալ» չորրորդ զույգ. «Բենֆիկա» – «Բարսելոնա» Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 28-29-ին, իսկ երկրորդ անգամ թիմերը միմյանց կհանդիպեն ապրիլի 4-ին եւ 5-ին։ …

կարդալ ավելին