Եթե հիշում եք, ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացել՝ կապված «Փյունիկի» նախկին սեւամորթ ֆուտբոլիստներ Ապուլա Բետեի եւ Կառլ Լոմբեի փախուստի հետ։ «Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, երեկ հաղորդագրություն է տարածել, որ փախուստի կազմակերպիչներից մեկը Բուխարեստի «Ռապիդ» ակումբի մարզական տնօրեն Միխայ Ստոյկան է։ Հիշեցնենք, որ նա ժամանակին Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկ» ակումբի երկրորդ մարզիչն էր։ «Ռեգնումի» հավաստմամբ, «Ռապիդի» ներկայացուցիչները նախ կազմակերպել են ֆուտբոլիստների փախուստը Ռումինիա, իսկ հետո, կեղծելով փաստաթղթերը՝ պայմանագիր են կնքել նրանց հետ։ Փաստաթղթերը կեղծելու մասին հայտնել է ֆուտբոլիստների փաստաբանը։ Երեւի ճիշտ են ասում, որ Հայաստանի վրա արտասահմանցի մարզիչ չի գալիս…