Արոնյանը երրորդն է

04/05/2006

«64 շախմատային տեսություն» ռուսաստանյան հանդեսի «Օսկար» ավանդական մրցույթում աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը գրավել է երրորդ տեղը: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` հանդեսը հարցում է անցկացրել աշխարհի 68 երկրների շախմատի թեմաներով գրող լրագրողների, մարզական մասնագետների եւ գրոսմայստերների շրջանում: Հարցման արդյունքներով` «Օսկար»-ի է արժանացել բուլղարացի Վեսելին Տոպալովը, երկրորդ տեղում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, երրորդը Լեւոն Արոնյանն է: Գարրի Կասպարովը հայտնվել է 7-րդ տեղում: