Էտոոյին նորից վիրավորել են

12/04/2006

«Բարսելոնայի» սեւամորթ հարձակվող Սամուել Էտոոն կրկին ենթարկվել է ռասիստական բնույթի վիրավորանքների։ Դա տեղի է ունեցել կիրակի օրը Իսպանիայի առաջնությանը «Ռասինգի» հետ հանդիպման ժամանակ։

Այդ խաղում Բարսելոնան առաջինը հասավ հաջողության, սակայն տանտերերը՝ «Ռասինգի» ֆուտբոլիստները, իրար ետեւից 2 գոլ խփեցին եւ հաշվի մեջ առաջ անցան։ 33-րդ րոպեին Էտոոն գրավեց մրցակցի դարպասը եւ հավասարեցրեց հաշիվը։ Ադ պահից սկսած՝ ամեն անգամ, երբ հարձակվողը դիպչում էր գնդակին, երկրպագուները կապիկի ձայներ էին արձակում։ Կամերունցի ֆուտբոլիստը վազել է անկյունային դրոշակի մոտ եւ ի նշան բողոքի՝ ոտքով հարվածել դրան։

Խաղից հետո Էտոոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի միջոցով հանդես կգա հատուկ հայտարարությամբ՝ կոչ անելով երկրպագուներին` հարգանքով վերաբերվել ֆուտբոլիստներին։