Սպորտ

Վախթանգ Դարչինյանը պայմանագիր ստորագրեց Գարի Շոուի հետ

07.02.2006

«168 Ժամ»-ի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը պատրաստվում է պայմանագիր ստորագրել ամերիկացի ճանաչված պրոմոուտեր Գարի Շոուի հետ։ Պայմանագիրն արդեն ստորագրված է։ Երեկ այս թեմային անդրադարձել է բռնցքամարտի ոլորտի ամենահեղինակավոր էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը՝ SecondsOut.com-ը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ IBF եւ IBO վարկածներով մինչեւ 50.8կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն …

կարդալ ավելին

«Բրազիլիան ունի երկու թիմ»- ասում է Պելեն

01.02.2006

Պելեն բրազիլացիներին համարում է այս տարի Գերմանիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտ։ Այդ մասին Էդսոն Արանտես դու Նասիմենտուն, որն առավել հայտնի է որպես «ֆուտբոլի արքա», լրագրողներին հայտարարել է Դավոսում, որտեղ մասնակցում էր Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսին։ «Բրազիլիան ունի երկու թիմ։ Եթե հարկ լինի խաղացողին փոխարինել, խաղի որակը դրանից չի տուժի։ Իսկ եթե, …

կարդալ ավելին

Վեյկ-ան-Զեեի մրցաշարն ավարտվեց

01.02.2006

Ավարտվեց հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում էր մեր հայրենակից գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։ Վերջին՝ 13-րդ տուրում, Արոնյանը պարտության մատնեց Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովին։ Լեւոնը ցույց տվեց 50%-անոց արդյունավետություն՝ 13 հնարավորից վաստակելով 6,5 միավոր եւ բաժանեց 7-9-րդ տեղերը Պետեր Լեկոյի եւ Սերգեյ Տիվյակովի հետ։ Մրցաշարի հաղթող դարձան երկու շախմատիստներ, որոնք ի սկզբանե համարվում էին …

կարդալ ավելին

Վ. Դարչինյանը ռինգ դուրս կգա մարտին

01.02.2006

IBF վարկածով մինչեւ 50.8կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մարտի 3-ին հերթական անգամ կփորձի պաշտպանել իր տիտղոսը։ Մրցամարտն անց է կացվելու ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Ինյես քաղաքում։ Չեմպիոնական տիտղոսին տիրանալու նպատակով Վախթանգի դեմ ռինգ է դուրս գալու ֆիլիպինցի Դիոսադո Գաբին, որը IBF-ի վարկանիշային սանդղակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Կայանալիք մարտի մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է …

կարդալ ավելին

Ճակատագրի հեգնանք

01.02.2006

Երեկ շվեյցարական Մոնտրյո քաղաքում կայացավ Եվրո-2008 ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի վիճակահանությունը։ Արդյունքները մեզ համար շատ հետաքրքիր էին։ Մեր հավաքականը մրցելու է Ա խմբում, իսկ մրցակիցներից մեկն էլ լինելու է Ադրբեջանի հավաքականը։ Եթե թիմերի փոփոխություն չկատարվի, ապա հարց է առաջանում՝ որտե՞ղ պետք է անցկացվեն երկու հանդիպումները։ Այն, որ թիմերը կմրցեն չեզոք դաշտում, կասկած չի հարուցում։ Սակայն …

կարդալ ավելին

Խայտառակ փախուստ

27.01.2006

«Regnum» գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Բաքվում ընդունել է «Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի մարզիկներին եւ մարզիչներին: Նախագահը նրանց շնորհավորել է Մոսկվայում «Համագործակցության գավաթը» շահելու առիթով եւ ասել, որ դա ադրբեջանական սպորտի մեծ նվաճում է: «Գավաթն այժմ Բաքվում է: Դա վկայում է ադրբեջանական սպորտի բարձր մակարդակի, մեզանում տարբեր մարզաձեւերի արագ զարգացման մասին, մեզ համար շատ …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը ֆուտբոլ խաղում

27.01.2006

Այն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ Մոսկվայում, եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայերը ֆուտբոլ ոչ թե խաղում են, այլ կողքից են նայում: Ընդ որում, դատելով հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող բազմազան եվրոպական առաջնություններից, կարելի է հասկանալ, որ մենք դիտում ենք ամեն ինչ, բացի Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից: Չմտածեք, թե իմ «ուշքը գնում է» հայկական ֆուտբոլ նայելու …

կարդալ ավելին

Մասնակի ռեւանշ

24.01.2006

«Համագործակցության գավաթի» խաղարկության՝ ադրբեջանական «Նեւթչիի» հետ հանդիպումից խուսափելուց հետո հայաստանցի մարզասերները (եւ ոչ միայն մարզասերները) իրենց մի տեսակ ընկճված էին զգում՝ ասես տանուլ տված լինեին մի կարեւոր ճակատամարտում։ Այս օրերին ֆուտբոլից բացի մերոնց ուշադրության կենտրոնում էր նաեւ շախմատը։ Բոլորը հետեւում են գրոսմայստեր Լեւոն Արոնյանի խաղին, որը ելույթ է ունենում հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող սուպերմրցաշարում։ Մասնակիցների …

կարդալ ավելին

ՖԻՖԱ-ն չի որակազրկի Փյունիկին

22.01.2006

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը երեկ մեզ վստահեցրեց, որ ՖԻՖԱ-ի կողմից իրենց ակումբին որակազրկում չի սպառնում։ Իսկ ՌԴ Ֆուտբոլային միության հայտարարության հետ կապված՝ ասաց. «Նրանք անգամ չգիտեին, թե մենք որ հյուրանոցում ենք հանգրվանել, ինչպե՞ս կարող էին մեզ նորմալ պատասխան ուղարկել»։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղից հետո Ֆուտբոլի ֆեդերացիայից մեզ չասացին, …

կարդալ ավելին

«Փյունիկը» կարող է այլեւս չհրավիրվել

22.01.2006

«Փյունիկ» ֆուտբոլային թիմի զարմանալի արարքին արձագանքում են նաեւ մեր ընթերցողները։ Մասնավորապես, Ստյոպա Գրիգորյանցը նամակ-հոդված էր ուղարկել խմբագրություն՝ խնդրելով հրապարակել այն։ Մենք էլ ընդառաջ ենք գնում այդ խնդրանքին։ «Ինչպե՞ս էր ձեզ համար Փյունիկի հայտարարությունը՝ կապված «Համագործակցության Գավաթին» մասնակցությունից հրաժարվելու հետ։ Որոտ խաղաղ երկնքում, չէ՞։ Երկրպագուները մեծ հույսերով սպասում էին, որ «Փյունիկը» նախորդ տարվա ցավալի պարտության համար …

կարդալ ավելին

«Փյունիկը» կիսաեզրափակիչում է

22.01.2006

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Փյունիկը» երեկ հաճելիորեն զարմացրեց մեր ֆուտբոլասերներին՝ «Համագործակցության գավաթի» քառորդ եզրափակիչում 3-1 հաշվով պարտության մատնելով Դոնեցկի «Շախտյորին»։ Հետաքրքիրն այն է, որ «Փյունիկը» միավորներով զբաղեցնում էր վերջին տեղը, սակայն քանի որ ՌԴ պատանեկան հավաքականի հետ անցկացրած հանդիպումների միավորները չէին հաշվարկվում, շրջանցեց Բելառուսի «Շախտյորին» եւ երկրորդ տեղով դուրս եկավ հաջորդ փուլ։ Ըստ նախնական ժամանակացույցի, մեր …

կարդալ ավելին

Սպորտը «լիկվիդ» չստացավ

21.01.2006

Շարունակվում են նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների տարեկան հաշվետվությունները: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հաշվետվությունը ներկայացրեց ոչ թե ՀՀ կառավարության, այլ կոմիտեի շենքում: Նա ասաց, որ Սպորտի պետական կոմիտեի տարեկան աշխատանքը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գնահատել է «բավարար»: Ներկայացնելով կոմիտեի գործունեության տարեկան հաշվետվությունը` պրն Զաքարյանը նշեց, որ 2005թ. ամենամեծ ձեռքբերումը եղել է …

կարդալ ավելին

Շանսերը փոքր չեն

21.01.2006

Այսօր Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկելու է շախմատի ավանդական սուպերմրցաշարը: Այն 19-րդ կարգի է։ Մրցաշարին մասնակցելու են 14 գրոսմայստերներ, որոնց միջին վարկանիշը 2716 է։ Մեզ համար այս մրցաշարն առանձնահատուկ է, քանի որ դրան առաջին անգամ մասնակցելու է Լեւոն Արոնյանը։ Նա մրցելու է Վ. Տոպալովի, Վ. Անանդի, Պ. Լեկոյի, Վ. Իվանչուկի, Բ. Գելֆանդի, Է. Բաքրոյի, …

կարդալ ավելին

Գերմանիայի հիմնը եւ եռագույն դրոշը

31.12.2005

Հարազատների ու ընկերների հետ Ամանորը Հայաստանում կնշի Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամյանը (Աբրահամ)։ Նոր տարվա շեմին նա հրաշալի նվեր մատուցեց մարզասերներին՝ 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Քինգսլի Իկեկեին եւ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Արթուրին դեռեւս չի հաջողվում Հայրենիքում հանգստանալ, քանզի բոլորը ցանկանում են տեսնել իրենց հաղթանակած հայրենակցին, նրա ձեռքը սեղմել, շնորհավորել, ոմանք հրավիրում են հարցազրույցի, ոմանք էլ՝ …

կարդալ ավելին

Զիդանն ու Ռոնալդոն՝ ընդդեմ աղքատության

26.12.2005

Մադրիդի «Ռեալի» խաղընկերներ Զինեդին Զիդանն ու Ռոնալդոն, որոնք նաեւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպաններ են, ձգտում են ֆուտբոլի միջոցով նպաստել աղքատության դեմ պայքարին։ Նրանց նախաձեռնությամբ` հինգշաբթի օրը գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կայացավ բարեգործական ֆուտբոլային խաղ։ Մրցում էին 2 թիմեր՝ «Զիդան եւ ընկերներ» ու «Ռոնալդո եւ ընկերներ» թիմերը։ Իսկ այդ ընկերները ֆուտբոլի ներկա ու նախկին 20 հանրահայտ աստղեր …

կարդալ ավելին

Աշխարհի չեմպիոնի ռեալ հավակնորդը

23.12.2005

Արդեն մի քանի օր առաջ բոլորի համար պարզ էր, որ Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվելու ամենահավանական եւ արժանի թեկնածուն գրոսմայստեր Լեւոն Արոնյանն է։ Հայաստանյան 37 մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքում նա ճանաչվել է լավագույնը։ Երկրորդ տեղում ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանն է, իսկ երրորդը՝ Մովսես Կարապետյանը, որը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնն է։ Լեւոն Արոնյանը …

կարդալ ավելին

Ռոնալդինիոն` լավագույն ֆուտբոլիստ

22.12.2005

2005թ. աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բրազիլացի Ռոնալդինիոն («Բարսելոնա»)` 650 ձայնով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած անգլիացի Ֆրենկ Լեմբարդին: Երրորդ տեղը զբաղեցրել է կամերունցի Սամուել Էտտոն: Ռոնալդինիոյին մրցանակը հանձնելուց առաջ հնչում էր Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»:

կարդալ ավելին

«Ռեալի» խաղացողները խնդրում են չսուլել

22.12.2005

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի լեգեոներները՝ Ռոնալդոն, Ժուլիո Բապտիստան եւ Ռոբերտո Կառլոսը, երկրպագուներին խնդրել են սեփական հարկի տակ անցկացվող հանդիպումների ժամանակ չսուլել թիմի խաղացողներին։ Կիրակի օրը տեղի ունեցած Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Արքայական թիմը մրցում էր Օսասունայի հետ։ Մադրիդցիները ոչ միայն չկարողացան հաղթանակ տանել 10 հոգով մնացած մրցակցի նկատմամբ, այլեւ վերջին րոպեներին գոլ ընդունեցին սեփական դարպասը եւ …

կարդալ ավելին

Շարապովան կմեկնի Ճապոնիա

21.12.2005

Ռուսաստանի լավագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան այս ամսվա վերջում շրջագայություն կկատարի Ճապոնիայով, որի ընթացքում կայցելի Օսակա, Նագոյա եւ Տոկիո։ Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ, Շարապովան ցուցադրական խաղ կանցկացնի Ասիայի ուժեղագույն թենիսիստուհիներից մեկի՝ Աի Սուգիայամայի հետ։ Թենիսիստուհին նաեւ կգովազդի իր սեփական օծանելիքը, ժամացույցները, ինչպես նաեւ` կմասնակցի նորաձեւության ցուցադրությանը։ Բացի այս ամենից, Շարապովան ծրագրում է նաեւ բարեգործական նպատակներով այցելել մանկական …

կարդալ ավելին

Լեւոն Արոնյանը շարունակում է պայքարել

19.12.2005

Խանտի-Մանտիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչը, ինչպես եւ սպասվում էր, անցնում է համառ պայքարում։ Գավաթի համար պայքարող երկու գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանն ու ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը, երեկ կրկին ոչ-ոքի են ավարտել հանդիպումը։ Պայքարը շարունակվելու է այսօր՝ թայ-բրեյքում։ Հուսով ենք, որ Լեւոնը տեմպերը չի թուլացնի եւ Նոր Տարվա շեմին լավ նվեր կմատուցի հայ շախմատասերներին։

կարդալ ավելին