ՖԻՖԱ-ն չի որակազրկի Փյունիկին

22/01/2006

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը երեկ մեզ վստահեցրեց, որ ՖԻՖԱ-ի կողմից իրենց ակումբին որակազրկում չի սպառնում։ Իսկ ՌԴ Ֆուտբոլային միության հայտարարության հետ կապված՝ ասաց. «Նրանք անգամ չգիտեին, թե մենք որ հյուրանոցում ենք հանգրվանել, ինչպե՞ս կարող էին մեզ նորմալ պատասխան ուղարկել»։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղից հետո Ֆուտբոլի ֆեդերացիայից մեզ չասացին, որ հնարավոր է այդպիսի տարբերակ, պրն Հարությունյանը պատասխանեց. «Ֆեդերացիան կապ չունի, այդ որոշումը ես ինքս եմ կայացրել, դեռ «Շախտյորի» հետ խաղից առաջ»։ Ինչեւէ, այս եւ նախկինում հնչած պարզաբանումները չեն բավարարում ֆուտբոլասերներին, եւ նրանք արդարացիորեն շարունակում են արտահայտել իրենց վրդովմունքը։