Շանսերը փոքր չեն

21/01/2006

Այսօր Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկելու է շախմատի ավանդական սուպերմրցաշարը: Այն 19-րդ կարգի է։ Մրցաշարին մասնակցելու են 14 գրոսմայստերներ, որոնց միջին վարկանիշը 2716 է։ Մեզ համար այս մրցաշարն առանձնահատուկ է, քանի որ դրան առաջին անգամ մասնակցելու է Լեւոն Արոնյանը։ Նա մրցելու է Վ. Տոպալովի, Վ. Անանդի, Պ. Լեկոյի, Վ. Իվանչուկի, Բ. Գելֆանդի, Է. Բաքրոյի, Մ. Ադամսի, Ի. Սոկոլովի, Գ. Կամսկու, Ս. Տիվյակովի, Ս. Կարյակինի, Լ. Վ. Վելիի եւ Շ. Մամեդյարովի հետ։ Ադրբեջանցի Մամեդյարովը մրցաշարին հրավիրվել է վերջին պահին՝ Կրամնիկի փոխարեն։ Գրոսմայստերների կազմն արդեն իսկ սարսափ է ներշնչում, սակայն Լ. Արոնյանի շանսերը փոքր չեն գնահատվում։