«Regnum» գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Բաքվում ընդունել է «Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի մարզիկներին եւ մարզիչներին: Նախագահը նրանց շնորհավորել է Մոսկվայում «Համագործակցության գավաթը» շահելու առիթով եւ ասել, որ դա ադրբեջանական սպորտի մեծ նվաճում է: «Գավաթն այժմ Բաքվում է: Դա վկայում է ադրբեջանական սպորտի բարձր մակարդակի, մեզանում տարբեր մարզաձեւերի արագ զարգացման մասին, մեզ համար շատ կարեւոր էր, որ կիսաեզրափակիչում մրցակիցը Հայաստանի թիմը լինի, սակայն նրանք ճողոպրել ու խայտառակ կերպով վերադարձել են հայրենիք»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Վերջինս նաեւ հույս է հայտնել, թե ադրբեջանցիները հաղթանակները կշարունակեն բոլոր բնագավառներում: