Ճակատագրի հեգնանք

01/02/2006

Երեկ շվեյցարական Մոնտրյո քաղաքում կայացավ Եվրո-2008 ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի վիճակահանությունը։ Արդյունքները մեզ համար շատ հետաքրքիր էին։ Մեր հավաքականը մրցելու է Ա խմբում, իսկ մրցակիցներից մեկն էլ լինելու է Ադրբեջանի հավաքականը։ Եթե թիմերի փոփոխություն չկատարվի, ապա հարց է առաջանում՝ որտե՞ղ պետք է անցկացվեն երկու հանդիպումները։ Այն, որ թիմերը կմրցեն չեզոք դաշտում, կասկած չի հարուցում։ Սակայն Մոսկվայի «Օլիմպիական» մարզադաշտը նույնպես չեզոք դաշտ էր, որը «Փյունիկի» ղեկավարության սրտով չէր։ Թերեւս ճիշտ կլինի հնարավոր երկրների ցուցակը ներկայացնել մերոնց, որպեսզի որոշեն, թե որն է իրենց համար ավելի անվտանգ։ Իսկ եթե ավելի լուրջ լինենք, ապա սա հիանալի առիթ է, որպեսզի մեր թիմերն այս օրերի տհաճ հետքերը մաքրեն։