Հաղթանակ առաջատարի նկատմամբ

11/11/2005

Իսրայելում անցկացվող աշխարհի թիմային առաջնությանը մասնակցող մեր շախմատիստները երեկ իսկական նվեր մատուցեցին հայ շախմատասերներին։ Առաջնության նախավերջին տուրում մերոնք մրցում էին առաջատարի՝ Չինաստանի տղամարդկանց թիմի հետ, որոնք այս մրցաշարի ընթացքում դեռ ոչ մի պարտություն չէին կրել։ Մեր թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Ամենայն հավանականությամբ` չեմպիոն կհռչակվի հենց Չինաստանի թիմը, որն այսօր ուժերը չափելու է Ռուսաստանի հետ։ Իսկ մերոնք այսօր կմրցեն Կուբայի հետ։ Եթե մեր գրոսմայստերները կարողանան խոշոր հաշվով հաղթել կուբացիներին, իսկ ռուսները պարտություն կրեն, ապա չի բացառվում, որ մեդալները կլինեն ոչ թե բրոնզե, այլ արծաթե։ Ամեն դեպքում, 3-րդ տեղը նույնպես վատ արդյունք չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս մրցաշարում հաղթել ենք օլիմպիական չեմպիոն Ուկրաինային եւ այս մրցաշարի ապագա չեմպիոն Չինաստանին։