«Լիոնը» կրկին առջեւում է

26/10/2005

Չեմպիոնության իր հավակնությունները հաստատում է Ֆրանսիայի գործող չեմպիոն Լիոնի «Օլիմպիկը», որը վերջին խաղում 4-0 հաշվով առավելության հասավ «Մեցի» նկատմամբ եւ իր վաստակած 30 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «ՊՍԺ»-ն առաջատարին զիջում է 7 միավորով։ «Լիոնից» չի ցանկանում ետ մնալ «Պարի Սեն-Ժերմենը»։ Նախորդ տուրում Մարսելի «Օլիմպիկից» 1-0 հաշվով պարտություն կրելուց հետո մարսելցիներն այս անգամ միավորներ չկորցրեցին եւ նվազագույն 1-0 հաշվով առավելության հասնելով «Նանսիի» նկատմամբ՝ 27 միավորով հաստատվեցին 2-րդ տեղում։