30 մլն դրամ՝ մարզադահլիճի վերանորոգմանը

07/09/2005

ՀՀ կառավարության մի որոշմամբ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական
ինստիտուտի բակում գտնվող թիվ 5 մարզադահլիճին կից ծանրամարտի,
սուսերամարտի դահլիճներ, ինչպես նաեւ՝ գիտահետազոտական կենտրոնի
մասնագիտական կաբինետներ եւ լաբորատորիաներ կառուցելու նպատակով՝ 30 մլն
դրամ է հատկացվել: