Արքայական թիմը զիջեց դիրքերը

26/10/2005

Իսկ ահա Մադրիդի «Ռեալը», որն այս տուրից առաջ գլխավորում էր պրեմիերան, այս անգամ սայթաքեց, այն էլ` սեփական հարկի տակ՝ 1-2 հաշվով պարտություն կրելով «Վալենսիայից»։ «Ռեալի» համար վճռորոշ նշանակություն ունեցավ հարձակվողներ Ռոնալդոյի եւ Ժուլիո Բապտիստայի, ինչպես նաեւ` պաշտպան Միչել Սալգադոյի բացակայությունը, որոնք վնասվածքներ ունեն։ Հաջորդ խաղերի տեսանկյունից Արքայական թիմի վիճակը երեւի էլ ավելի ծանր կլինի, քանի որ միմյանց հետեւից կարմիր քարտի արժանացան Թոմաս Գրավեսենն ու Դեւիդ Բեքհեմը։ Նրանք բաց կթողնեն երկու հանդիպում։ Իսկ գործող չեմպիոն «Բարսելոնան» աստիճանաբար վերագտնում է իր խաղը եւ երկու անընդմեջ ոչ-ոքիներից հետո այս անգամ 3-0 հաշվով հաղթանակ տարավ առաջատարներից մեկի՝ «Օսասունայի» նկատմամբ։ Երկու անգամ հաջողության է հասել Սամուել Էտոոն, եւս մեկ անգամ՝ Լյուդովիկ Ժյուլին։ 8-րդ տուրից հետո աղյուսակը 17 միավորով գլխավորում է «Խետաֆեն»։ Նրան 1 միավորով զիջում է պրեմիերայի նորեկ «Սելտան»։ 3-րդ հորիզոնականը 15-ական միավորով բաժանում են «Ռեալը», «Վալենսիան» եւ «Օսասունան»։