8 խաղ՝ 8 հաղթանակ

26/10/2005

Ռեկորդային ձեւով է մեկնարկել նաեւ Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը»։ Վերջին տուրում այս թիմը տարավ իր 8-րդ անընդմեջ հաղթանակը` արտագնա խաղում 3-0 հաշվով պարտության մատնելով «Լեչեին»։ Թիմն իր վաստակած 24 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում «Միլանն» է, որը վերջին խաղում 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Պալերմոյի» նկատմամբ եւ իր ակտիվում ունի 19 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերը»։