«Չելսին» վերջապես միավորներ կորցրեց

26/10/2005

Վերջապես տեղի ունեցավ այն, ինչը թեեւ վաղ թե ուշ անխուսափելի էր, սակայն յուրաքանչյուր տուրում անհավանական էր համարվում։ 8 անընդմեջ հաղթանակներից հետո «Չելսին» 2 միավոր կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով ընթացիկ մրցաշրջանում ոչ այնքան հաջող հանդես եկող «Էվերթոնի» հետ։ Սակայն, չնայած կորցրած միավորներին՝ «Չելսին» 9 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Չառլթոնին» եւ համարվում է Պրեմիեր լիգայի հաղթողի թիվ մեկ հավակնորդը։ Անգլիական Պրեմիեր լիգային տոն տվող մյուս թիմերը զգալիորեն ետ են մնացել։ «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Լիվերպուլը» զբաղեցնում են, համապատասխանաբար, 5-րդ, 8-րդ եւ 13-րդ տեղերը։