Այսօր, հոկտեմբերի 18-ին, կմեկնարկի ՈւԵՖԱ-ի «Չեմպիոնների լիգայի» խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրը։ Առաջին օրն ուժերը կչափեն A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։
«Բավարիան» կընդունի «Յուվենթուսին», «Ռապիդը»՝ «Բրյուգեին», «Այաքսը»՝ «Տունին», «Սպարտան»՝ «Արսենալին», «Պանատինաիկոսը»՝ «Բարսելոնին», «Ուդինեզեն»՝ «Վերդերին», «Վիլյառեալը»՝ «Բենֆիկային», իսկ «Մանչեսթերը» կփորձի առավելության հասնել «Լիլի» նկատմամբ։ Տուրի կենտրոնական խաղը մասնագետների կարծիքով A խմբի երկու առաջատարների՝ «Բավարիայի» եւ «Յուվենթուսի» հանդիպումն է։ Մյուս 16 թիմերը կմրցեն վաղը։ Երկրորդ տուրից հետո A, B, C եւ D խմբերի մրցաշարային աղյուսակներն ունեն հետեւյալ տեսքը։