Շեւչենկոյին կարող են վաճառել

09/02/2006

«Corriere dello Sport»-ի հավաստմամբ, շատ հնարավոր է, որ Շեւչենկոն վաճառվի «Չելսիին»։ Այդ գործարքը կարող է դառնալ «Միլանի» կազմի լուրջ թարմացման ծրագրի մի մասը։ Ակումբի ղեկավարների կարծիքով, երկու մրցաշրջան շարունակ ազգային առաջնության չեմպիոնի կոչումը ձեռքից բաց թողնելը լուրջ ձախողում է, եւ անհրաժեշտ է թիմին մի լավ «թափ տալ»։ Ուկրաինացի հարձակվողին կարող են զիջել «Չելսիին», որը մի ժամանակ լուրջ հետաքրքրություն էր ցուցաբերում նրա նկատմամբ։ Գործարքից ստացված գումարը կօգտագործվի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, որոնք կուժեղացնեն ներկայումս թույլ որոշ դիրքերը։ Նշենք, որ մի ժամանակ «Միլանի» ղեկավարները հայտարարում էին՝ Շեւչենկոն չի վաճառվում, եւ պատրաստվում էին նրան ցմահ պայմանագիր առաջարկել։