ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատթերը երեկ հայտարարել է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Զինեդին Զիդանը կարող է զրկվել աշխարհի առաջնության լավագույն խաղացողի տիտղոսից, եթե պարզվի, որ իտալացի Մարկո Մատերացցիի հետ միջադեպը տեղի է ունեցել Զիդանի մեղքով: Բլատթերն ավելացրել է, որ ՖԻՖԱ-ն կարգապահական հետաքննություն է նախաձեռնել այդ միջադեպի պատճառները պարզելու նպատակով: Երեկ ուշ երեկոյան ֆրանսիական «Canal+»-ին տված հարցազրույցում Զիդանն ասել է, որ Մատերացցին շատ կոպիտ բառեր է օգտագործել՝ «խորությամբ վիրավորելով» մորն ու քրոջը: «Դուք լսում եք մի անգամ, 2 անգամ, երրորդ անգամ արձագանքում եք: Ես չեմ ափսոսում իմ քայլի համար, այլապես կընդունեի, որ նա ճիշտ է: Բայց ես բոլորից ներողություն եմ խնդրում, հատկապես միլիոնավոր երեխաներից, ովքեր տեսել են դա»,- ասել է ֆուտբոլիստը: