Հայ ֆուտբոլիստները չեն խաղա Ադրբեջանում

20/07/2006

Մոլդովական «Զիմբրու» հավաքականի երկու հայ ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանն ու հարձակվող Գալուստ Պետրոսյանը հրաժարվել են մեկնել Ադրբեջան, որտեղ իրենց թիմը ՈՒԵՖԱ-ի գավաթի համար պետք է պատասխան խաղ խաղար ադրբեջանական «Ղարաբաղ» թիմի հետ։ Հայ ֆուտբոլիստներն իրենց այս որոշումը բացատրել են նրանով, որ վստահ չեն, թե իրենց անվտանգությունը հնարավոր կլինի ապահովել այդ երկրի տարածքում։ Նշենք, որ նախորդ խաղում, որ տեղի էր ունեցել Քիշնեւում, Գալուստ Պետրոսյանը մեկ գնդակ էր ուղարկել ադրբեջանցիների դարպասը։ Խաղն ավարտվել էր 1։1 հաշվով՝ ոչ-ոքի։