Հայտնի թենիսիստ Անդրե Աղասին հայտարարել է, որ ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո հեռանալու է մեծ թենիսից։ ԱՄՆ-ի բաց առաջնությունն այս տարի տեղի կունենա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը։ 36-ամյա Աղասին առաջին անգամ «Մեծ սաղավարտի» խաղերին մասնակցել է 1992թ.։ Վերջին շրջանում թենիսիստը մեջքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։