Գարի Կասպարովը մասնակցելու է օգոստոսի 22-ին Ցյուրիխում Credit Suisse բանկի 150-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշարին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Գ. Կասպարովի հակառակորդներն են լինելու Անատոլի Կարպովը, Վիկտոր Կորչնոյը եւ Յուդիթ Պոլգարը: Հիշեցնենք, որ 2005-ի մարտին Լինարեսի միջազգային մրցաշարում տարած հաղթանակից հետո աշխարհի չեմպիոնը հայտարարել էր շախմատը թողնելու եւ քաղաքական կարիերայի վրա կենտրոնանալու մասին: Գ. Կասպարովը Ռուսաստանի ընդդիմադիր «Միացյալ քաղաքացիական ճակատի» առաջնորդն է: