Աշխարհի ֆուտբոլի գավաթն օրերս չորրորդ անգամ նվաճած Իտալիայի հավաքականի մարզիչ Մարչելո Լիպին երեկ հրաժարական է տվել: Լիպին հայտարարել է, որ հեռանում է, քանի որ սպառված է համարում իր դերը Իտալիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում: Նա հայտնել է, որ ցանկանում է մեկ տարի հանգստանալ, ինչից հետո կվերադառնա մարզչական աշխատանքի: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկարլո Աբետեն հայտնել է, որ «հրաժարականի որոշումը Լիպին կայացրել էր շաբաթներ առաջ՝ միգուցե նախքան առաջնությունը»: