Սպորտ

Նախապատրաստվում են

22.12.2008

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն Աբովյանում կնախապատրաստվի նոր մրցաշրջանին` անցկացնելով 10-օրյա ուսումնամարզական հավաք: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, Հայաստանի ծանրորդներն այս անգամ բավական ժամանակ ունեն նախապատրաստվելու նոր մրցաշրջանին, քանզի առաջին` ծանրամարտի Եվրոպայի պաշտոնական առաջնությունը, տեղի կունենա ապրիլին: Իսկ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն այսօր արդեն սկսել է իր …

կարդալ ավելին

Սիրողական գավաթակիր

22.12.2008

Հայաստանցի բռնցքամարտիկ, 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, Մոսկվայի «Մեգասպորտ-Արենա» մարզապալատում ավարտված սիրողական բռնցքամարտի աշխարհի գավաթի մրցաշարում 10:9 հաշվով հաղթելով եզրափակիչում Վենեսուելայի մարզիկ Ալֆոնսո Բլանկոյին, դարձել է գավաթակիր: Այս մրցաշարի 51կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը, որը եզրափակիչում հաղթել է կուբացի Անդրիս Լաֆիտ Էռնանդեսին: Իսկ ուկրաինահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային Բորիս Հակոբովը կմասնակցի …

կարդալ ավելին

12-րդ տեղը

22.12.2008

Վրաստանը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը, վաստակելով 6 միավոր, զբաղեցրել է 12-րդ տեղն Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Պարտություն կրելով վերջին` 11-րդ փուլում` նա զրկվել է մեդալից: Մրցաշարի հաղթող է դարձել անգլիացի շախմատիստ Ստյուարտ Հեզլինգերը՝ 7,5 միավորով:

կարդալ ավելին

Նորոգում են մարզադաշտը

22.12.2008

Կապանի ֆուտբոլի «Գանձասար» մարզադաշտը նախատեսվում է արագ նորոգել, որից հետո այն հնարավորություն կունենա ընդունել 5000 մարզասերի: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են «Գանձասար» ակումբում, սա բացատրվում է նրանով, որ ՀՀ «Սթար» ֆուտբոլի առաջնությունում զբաղեցնելով 3-րդ տեղը եւ նվաճելով բրոնզե մեդալներ` «Գանձասարն» իրավունք է նվաճել մասնակցելու ՈւԵՖԱ-ի գավաթի նախնական մրցաշարին: Պետք է ակումբի մարզադաշտը, որը համապատասխանում է միջազգային …

կարդալ ավելին

Միանձնյա հաղթողը

22.12.2008

Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, վաստակելով 7,5 միավոր 9 հնարավորից, դարձել է Իտալիայի Միլան քաղաքում ավարտված Միլանի շախմատի բաց առաջնության միանձնյա հաղթողը: Կ.Մովսիսյանը բնակվում է Իսպանիայում, բայց միջազգային մրցասպարեզում միշտ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Իսկ հայաստանցի մեկ այլ գրոսմայստեր՝ Լեւոն Արոնյանը Չինաստանի Նանջին քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում սեւ ֆիգուրներով ոչ-ոքի է …

կարդալ ավելին

Առաջին հաղթանակը

14.12.2008

Երեկ հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանն իր առաջին հաղթանակն է տոնել Չինաստանի Նյանցզին քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարում` 2-րդ տուրում սպիտակներով հաղթելով ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Երեկվա հաղթանակն ուշագրավ է նրանով, որ Արոնյանը վերջին տարիներին շատ անհաջող էր խաղում Իվանչուկի հետ պարտիաներում: Սակայն երեկ կայացած հանդիպմանը Լեւոնը արդեն 33-րդ քայլին ստիպել է Իվանչուկին հանձնվել:

կարդալ ավելին

Մրցակիցը դեռ հայտնի չէ

06.12.2008

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին քաշային, աշխարհի 8-ակի չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամն իր մարզումները կսկսի 10 օրից: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Ա. Աբրահամը, առայժմ հայտնի չէ, թե առաջիկայում ում հետ է մենամարտելու: Նրա մենեջերները գերմանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության վարկածով միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմին գումար էին առաջարկել Ա. Աբրահամի …

կարդալ ավելին

Ակումբային փնտրտուքներ

06.12.2008

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Երեւանի «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը, որն այժմ գտնվում է Ղազախստանում եւ զբաղված է իր համար նոր ակումբ փնտրելով, ըստ ամենայնի, հանդես կգա այդ երկրի «Թարազ» ակումբի կազմում: Վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ: Իսկ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Կալինինգրադի «Բալթիկայի» ֆուտբոլիստ, հարձակվող Ռոբերտ Զեբելյանը հեռանում է ակումբից: Նրա նոր …

կարդալ ավելին

Հայ շախմատիստները վերադարձան Հայաստան

28.11.2008

Երեկ երեկոյան Դրեզդենից Հայաստան վերադարձավ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Օդանավակայանից նրանք անմիջապես գնացին Մարզահամերգային համալիր, որտեղ նրանց հաղթանակի համար կազմակերպվել էր համերգային միջոցառում: «Մենք միանշանակ շատ լավ խաղացինք. ավելի ուժեղ, քան Թուրինում, եւ արժանի հաղթանակ տարանք: Երջանիկ ենք, որ այսպիսի ուրախություն պարգեւեցինք բոլորին, հաստատեցինք մեր շախմատի հեղինակությունը»,- երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ասել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: …

կարդալ ավելին

Դեւիսի գավաթը` Երեւանո՞ւմ

28.11.2008

Հայաստանի թենիսի ֆեդերացիան հավակնում է 2009 թվականին Երեւանում անցկացնել Դեւիսի գավաթի՝ տղամարդկանց թենիսի 3-րդ եվրաաֆրիկյան գոտու մրցաշար: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ թենիսի ֆեդերացիայում, ըստ որի՝ առայսօր Թենիսի միջազգային ֆեդերացիան բարձր է գնահատել Երեւանում կազմակերպված թենիսի բոլոր միջազգային մրցաշարերի կազմակերպումը:

կարդալ ավելին

3 արծաթ

28.11.2008

Հայաստանի 69կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը, բարձրացնելով 312կգ երկամարտում՝ 141 կգ պոկում եւ 171 կգ՝ հրում վարժություններում, նվաճել է 3 արծաթե մեդալ Հունաստանի Կոմունիտի քաղաքում ընթացող ծանրամարտի ուսանողական համաշխարհային խաղերում: Նա ցույց է տվել երկրորդ արդյունքը եւ՛ երկամարտում, եւ՛ առանձին վարժություններում` զիջելով միայն չինացի Հաո Սիհուային, որի արդյունքն է 332 կգ երկամարտում`150 կգ պոկում, 182 …

կարդալ ավելին

«Փյունիկը» դարձավ չեմպիոն

23.11.2008

Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ «Արարատ»-«Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը, որի արդյունքում «Փյունիկը»` հաղթելով 2:1 հաշվով, դարձավ Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ելքը որոշվեց ավելացված լրացուցիչ ժամանակում, քանի որ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ պայքարը, մեղմ ասած, լարված էր եւ դուրս էր եկել «սպորտային լարվածության» սահմաններից: Երեկվա խաղը եւս անցավ այդպիսի մթնոլորտում:

կարդալ ավելին

Հրավիրել է մարտի

20.11.2008

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին: Շնորհավորելով տարած փայլուն հաղթանակի առթիվ, Ս. Սարգսյանն ասել է. «Հպարտություն է մեզ համար, որ մեր հայրենակիցներն այլ երկրներում նման բարձունքների են հասնում, եւ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնում աշխարհում»: Աբրահամը պատմել է իր հետագա ծրագրերի մասին` նշելով, որ նպատակ ունի …

կարդալ ավելին

Սկսել են հաղթանակով

19.11.2008

Հայաստանի շախմատիստները փայլուն արդյունքներով են սկսել Գերմանիայում մեկնարկած շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադան: Մրցաշարի առաջին փուլում գործող օլիմպիական չեմպիոն, ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը սպիտակ ֆիգուրներով 4:0 հաշվով հաղթել է Իտալիայի հավաքականին: Լեւոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանոյին, Վլադիմիր Հակոբյանը՝ Սիկելե Գոդենային, Գաբրիել Սարգսյանը՝ Լուկա Շիտաջիին, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Սաբինո Բրունելլիին: Երկրորդ փուլում ՀՀ շախմատիստները սեւ ֆիգուրներով …

կարդալ ավելին

Արոնյանը` 4-րդ տեղում

19.11.2008

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 180 միավորով առայժմ զբաղեցնում Է 4-րդ տեղը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից հրապարակված «Գրան-պրի» կարգի մրցաշարերի 5 առաջատար շախմատիստների վարկանիշային ցուցակում: Այն ներկայումս 273,3 միավորով գլխավորում է չինացի Վան Յուն, 2-րդ տեղում է ադրբեջանցի Վուգար Գաշիմովը՝ 218,3 միավոր, 3-րդ՝ դարձյալ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Հիշեցնենք, որ Լ.Արոնյանը չի մասնակցել Բաքվում կայացած «Գրան-պրի» …

կարդալ ավելին

8-րդ անգամ

12.11.2008

Ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նոյեմբերի 8-ին Գերմանիայում կայացած Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IBF-ի միջին՝ մինչեւ 77կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում տեխնիկական նոկաուտով հաղթել է ամերիկացի Ռաուլ Մարկեսին եւ 8-րդ անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մրցամարտի առաջին երկու ռաունդներն անցել են հավասար մրցապայքարում, բայց դրանից հետո Ա.Աբրահամը կտրուկ ակտիվացրել է իր …

կարդալ ավելին

Աբրահամը պատրաստվում է

12.11.2008

IBF վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նախապատրաստվում է նոյեմբերի 8-ին կայանալիք մրցամարտին, որտեղ դիմակայելու է աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Ռաուլ Մարկեսին: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Ա. Աբրահամը, ինքը լիարժեք ապաքինվել է եւ լավ մարզավիճակում է: Ապաքինվելուց հետո մարզումների ծրագրում փոփոխություններ տեղի չեն ունեցել, աշխատել է նույն ծանրաբեռնվածությամբ եւ ռեժիմով: «Ես …

կարդալ ավելին

Հետաքրքրվում են մերոնցով

07.11.2008

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը մոտ ժամանակներս կմեկնի Ֆրանսիա. այս երկրի մի քանի ակումբներ, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում, հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ: Ենթադրվում է, որ Հ.Մխիթարյանը Ֆրանսիա կմեկնի եւ դիտարկում կանցնի ՀՀ ֆուտբոլի ազգային առաջնության ավարտից հետո: ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Ուկրաինայի «Մետալուրգ» (Դոնեցկ), ակումբի ֆուտբոլիստ …

կարդալ ավելին

Ռեւանշի հնարավորություն

07.11.2008

Թեթեւ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոները, որը նախորդ տարի պարտության էր մատնել ներկայիս աշխարհի բացարձակ չեմպիոն հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին, հայտարարել է, որ ինքը պատրաստ է եւս մեկ անգամ հանդիպել հայ բռնցքամարտիկի հետ, որը նախորդ շաբաթ դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն`հաղթելով Քրիստիան Միխարեսին: Այս հաղթանակից հետո հայազգի բռնցքամարտիկը խոստացավ նույն իրավիճակի մեջ …

կարդալ ավելին

Դարձավ աշխարհի չեմպիոն

05.11.2008

Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը շաբաթ օրը կայացած մենամարտի 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Քրիստիան Միխարեսին, թեթեւագույն` 52,1 կիլոգրամ քաշային կարգում դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն բոլոր երեք` IBF, WBC եւ WBA վարկածներով: Հաղթանակի շնորհիվ Դարչինյանը Միխարեսից նվաճեց նաեւ WBC (World Boxing Council) եւ WBA (World Boxing Association) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

կարդալ ավելին